Շաբաթ, Ապրիլի 18, 2026

Գրքի մեկնություն

Քնյութ Համսունի «Հողի բարիքը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քնյութ Համսունի, «Հողի բարիքը», վեպ, թարգմանությունը նորվեգերենից՝ Հակոբ Սարգսյանի, 472 էջ, «Անտարես» հրատ. 2024թ.:

Նորվեգացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քնյութ Համսունի «Հողի բարիքը» վեպը XX դարի ամենահզոր ու իրապաշտական գրական գլուխգործոցներից է: 1917թ. լույս տեսած վեպը հնչում է որպես օրհներգ՝ ուղղված հողին ու աշխատանքին, հողագործին ու նրա ստեղծած բարիքին:

Վեպի հերոս Իսակը, քաղաքակրթությունից խզվելու անհագ ցանկությամբ, իրեն նետում է անեղծ բնության ամայի անկյուններից մեկը եւ փորձում է կյանքի իմաստը որոնել հողի վրա քրտինք թափող շինականի խաղաղ աշխատանքի մեջ:

Սա միաժամանակ վեպ է, որ առնչվում է Աստվածաշնչին, եւ առնչվում է ոչ այնքան իր ակնհայտ զուգահեռների մեջ, որքան իր էության, իր խորքի, իր արարչագործության մեջ: Բայց, այնուամենայնիվ, երբ վերլուծում ենք՝ կարծես գործ ունենք տնտեսական առաջընթաց խթանող վեպի հետ:

Եվ այդ առումով որքան էլ կերպարները, հատկապես Իսակը, մոնումենտալ են ստացվել, շատ պինդ, ձիգ, առարկայական, այդուհանդերձ, անպայման օգտակար լինելու այդ միտումը չի կպել գեղարվեստական կողմին: Եդեմի նկարագրությունը, բնությունը, մարդու աշխատանքը, արարչագործության ձգտումը հրաշալի ներդաշնակություն են ստեղծում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: