ԳՈՒՅԺ
Մեզ անհուն վշտակիր է դարձրել «Հայացք Երևանից» միջազգային-հանրային հանդեսի գլխավոր խմբագիր, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնասյուն հրապարակախոս, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Բանավոր պատմության փաստագրական ծրագրի ավագ մասնագետ ԳԵՎՈՐԳ ԼԱԼԱՅԱՆԻ երկրային հրաժեշտը։
Գևորգը մեր հայրենիքի արդի շրջանի պատմագիրն էր, մեր սերնդի պատմիչը և սերունդների ավանդապահը։
Իմաստուն էր ու աշխարհահայաց, հավատարիմ հայրենակից և անմնացորդ հայրենակիր։
Արժանի լինենք։
Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

