Շաբաթ, Հոկտեմբերի 03, 2026

Ô Խմբագրական

ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՉԿԱ, ԵԹԵ… Րաֆֆի Հովհաննիսյան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց եւ դարձյալ այսօր:

Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:

Թշնամին մտել է նաեւ մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սեւ ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի եւ այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:

Կասեք՝ ժամանակը չէ: Առաջինը ես՝ միասնության պահն է:

Այո՛, բայց չկա միասնություն այս մեկով՝ նա ոչ առաջնորդ է, ոչ գերագույն հրամանատար, ոչ միավորող է, ոչ էլ իրավունքի սպասավոր:

Նա է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բազմակի  խախտման-զիջման, ինքնիշխանության նվազեցման, Արցախի մեծ մասի եւ, ըստ էության, Հայաստանի հետ սահմանակցության կորստի, մեր ոսկեսերնդի նահատակների՝  ներառյալ այսօրվա կյանք-տղաներից յուրաքանչյուրի զոհաբերության, հիմնական եւ անվանական պատասխանատուն, հանցավորը, մեղավորը:

Մինչ Իլհամ Ալիեւը կկանգնի միջազգային դատարանի առջեւ՝ որպես ռազմական հանցագործ, հարկավոր է, որ նախ Նիկոլ Փաշինյանը, հետո մնացածը պատասխան տան արդարադատության ազգային ատյանում:

Նոր Սարդարապատ՝ Հայկյան իր անհավանականությամբ, կարող է կայանալ միմիայն ի հեճուկս նրա, ոչ երբեք՝ նրա առկայությամբ:

Սգում եմ ու ընդվզում, որ այս արձանագրումը ստիպված կատարում եմ հենց այսօր, բայց միասնության, հույսի, արժանապատվության եւ համապետական պատմական  փրկության միակ ուղին սա՛ է:

Վասն հավատո եւ հայրենյաց՝ որոշենք, պաշտպանենք եւ՝ ապրենք:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
13 սեպտեմբեր 2022
Երեւան

Հոկտեմբերի 03 2026
Սեպտեմբերի 26 2026
Սեպտեմբերի 12 2026
Սեպտեմբերի 05 2026
Օգոստոսի 29 2026

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: