Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Կարապետ Կալենչյան

Հրապարակումներ · 73

Ազատ ամբիոն

Երեւանում անավարտ շինություններ չպետք է լինեն

Երեւանում անավարտ շինարարության խնդիրների մասին շատ է գրվել, սակայն այս հարցում ոչ մի առաջընթաց չի նկատվում, եւ առայժմ որեւէ քայլ չի ձեռնարկվել թերությունները վերացնելու ուղղությամբ: Երեւանը Հայաստանի հայելին է, եւ օտարերկրյա բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր այցելում են մեր քաղաքը, հենց մայրաքաղաքով են դատում Հայաստանի մասին: Մինչդեռ մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում կան տասնյակ անավարտ բարձրահարկ շենքեր, շինության հիմքերի համար նախատեսված փոսորակներ, որոնք պարապուրդի են մատնված մոտավորապես 10-15 տարի: Քաղաքաշինության պետական ​​կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքով՝ «Երեւանում, քաղաքի կենտրոնում,…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Դատաիրավական համակարգի բարեփոխումները կառավարության աքիլեսյան գարշապարն են

Դեկտեմբերի 9-ին «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը» (GRECO) Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցում ընդգծել է, որ հակակոռուպցիոն պայքարը կարեւոր տեղ է գրավում երկրի քաղաքական օրակարգում, ինչի մասին վկայում են այդ չարիքի դեմ ուղղված իրավական բարեփոխումները, ինչպես նաեւ դատական ​​համակարգի ամբողջականության ու ամրապնդման համար գործադրվող ջանքերը: Զեկույցում ասված է. «Դատական ​​համակարգն ընկալվում է իբրեւ կոռուպցիայի հանդեպ առանձնապես հակվածություն ունեցող ճյուղ: Բացի դրանից, ազգային եւ միջազգային տարբեր զեկույցների համաձայն, դատական ​​համակարգի անկախությունն ինչպես արտաքին…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Մամուլի ազատությունը եւ ամենաթողությունը

Ժողովրդավարական հասարակության հիմնական հատկանիշներից մեկը մամուլի ազատությունն է: Այս չափանիշի համաձայն` միջազգային հետազոտական ​​կենտրոնները տարեկան վերլուծական տվյալներ են հավաքում տվյալ երկրում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների գնահատման վերաբերյալ: 2017-ին մամուլի ազատության ցուցիչում Հայաստանը Բենինի եւ Մոլդովայի արանքում զբաղեցնում էր 79-րդ տեղը: 2019-ի ապրիլի սկզբին Մարդու իրավունքների` «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը բարձրացավ 19 կետով եւ 180 պետությունների շարքում գրավեց 61-րդ տեղը: Այս վարկանիշը կազմվում է 2002…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ֆանտազիաներ աշխարհաքաղաքականության ոլորտում

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հարյուր տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ ապացուցում է ամբողջ աշխարհին իր ստուգված ճշգրտությունը, համարձակությունն ու հավատարմությունը ոչ միայն Թուրքիայի, այլեւ ողջ մոլորակի թյուրքական ժողովուրդների ազգային շահին՝ անկախ նրանց բնակության վայրից: Պետք չէ շատ հեռուն գնալ օրինակների համար, եւ դրանք հավաստի են: Առաջին աշխարհամարտի արդյունքներով Թուրքիան՝ որպես այդպիսին, փաստացի գոյություն չուներ: Բայց նա ոսկերչական ճշգրտությամբ՝ խաղալով Ռուսաստանի եւ Անտանտի երկրների միջեւ ծագած հակասությունների, ինչպես նաեւ հետպատերազմյան աշխարհակարգի կառուցման գործում ԱՄՆ-ի…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Զարգացման ուղղությունն ընտրված է

«Թավշյա» հեղափոխությունից հետո երկրում նոր կազմավորված կառավարության առջեւ նպատակ էր դրված լիովին փոխել կառավարման սկզբունքները՝ առաջացած փակուղուց դուրս գալու համար: Դրությունը չափազանց լուրջ էր, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում տնտեսությունը հիմնականում պահպանվում էր արտաքին փոխառությունների, այլ պետությանների ցուցաբերած տնտեսական օգնությունների ու ծրագրերի արտաքին ֆինանսավորման շնորհիվ, որոնց կատարումը չէր իրականացվում պարզ գողության պատճառով: Ակնառու օրինակը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումն է՝ դրա մասին շատ է գրվել: Հայաստանի արտաքին պարտքը զգալիորեն գերազանցել է համախառն ներքին…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Քոչարյանի մեղադրանքները եւ իրականությունը

Նոյեմբերի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոդված էր գրել «Սպուտնիկ Արմենիայում», որտեղ ներկայացրել էր աշխարհի ընթացիկ զարգացումների, երկրի ներքաղաքական կյանքի եւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր տեսլականը: Խոսելով համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին, հեղինակը պնդում է, որ «ստեղծված իրավիճակում Հայաստանի համար Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը դառնում է ավելի կարեւոր եւ ակնհայտորեն այլընտրանք չունեցող»:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստանը գտնվում է Ռուսաստանի սեւեռուն ուշադրության ներքո

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները գտնվում են Ռուսաստանի սեւեռուն ուշադրության ներքո: Նոյեմբերի 1-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանդես եկավ Երեւանում ներկայացված՝ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա» զեկույցի վերաբերյալ հայտարարությամբ: Դրանից անմիջապես հետո հրդեհ բռնկվեց Էրեբունու օդանավակայանում, որտեղ, ըստ փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի, շենքի ներսում այրվել են տարբեր գույքեր, այդ թվում ՝ ինքնաթիռի շարժիչ: Խոսքի շարունակության մեջ փոխգնդապետը շեշտել է.…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Երեք սպառնալիք, որոնք կարող էին սասանել մեր պետականության հիմքերը

Հոկտեմբերի 27-ին լրացավ Հայաստանի խորհրդարանում կատարված ողբերգության 20-րդ տարելիցը: Այդ առնչությամբ մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, հանդես եկան դեպքերի այն ժամանակվա ականատեսներ, քաղաքական գործիչներ, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ, քաղաքագետներ: Թեմայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց այն փաստը, որ 20 տարի անցնելուց հետո խորհրդարանում տեղի ունեցածի գլխավոր գործող անձը` բանտում իր ցմահ ազատազրկումն անցկացնող Նաիրի Հունանյանը, համաներում է խնդրել:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Բանտային հիվանդանոց. պարզաբանում պահանջող հարցեր

«Թավշյա հեղափոխությունից» եւ կոռուպցիայի ու պաշտոնեական հանցագործությունների դեմ իրական պայքար սկսելուց հետո հասարակությունն ականատես եղավ հետաքրքիր մի իրողության: Խոսքը այն ամբաստանյալների առողջության մասին է, որոնք կալանքի տակ սպասում են իրենց դատավարությանը՝ ըստ առաջադրված մեղադրանքների: Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ կալանավորվելուց անմիջապես հետո մեղադրյալների առողջությունը սկսում է կտրուկ վատանալ, եւ կալանքի տակ պահելը դառնում է նրանց կյանքի համար խիստ վտանգավոր: Առավել վառ օրինակներից կարելի է առանձնացնել երկուսը՝ կալանքից հետո միանգամից խախտված առողջությամբ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Մտավոր սեփականության պաշտպանությունը

Մեզանում տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը՝ հատկապես վերջին մեկ-մեկուկես տարիներին, օբյեկտիվորեն հասունացրել է մտավոր սեփականության պաշտպանությամբ լրջորեն զբաղվելու անհրաժեշտությունը: Սա այն առանցքային հարցերից է, որի լուծումը թույլ կտա իրավական մակարդակով պաշտպանել սեփական մշակումները եւ շարժվել առաջ: Հոկտեմբերի 12-ին Հայաստանում երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեկնարկեց «Մտավոր սեփականության պաշտպանությունը եւ վենչուրային ներդրումների խթանումը» թեմայով համաժողովը, ինչն ինքնին առաջխաղացման մեծ քայլ էր: «Orion Worldwide Innovation»-ի տնօրեն Էմմա Առաքելյանի խոսքով՝ Հայաստանը…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ուկրաինան ընտրություններից առաջ

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները սրընթաց զարգանում են հասարակության եւ իշխանությունների միջեւ լարվածության աճով: Դրա պատճառն Ուկրաինայի կողմից Գերմանիայի նախագահ Շտայնմայերի բանաձեւին տրված հավանությունն է: Շատերի կարծիքով` դա կարող է մեռյալ կետից շարժել Ռուսաստանի հետ բանակցությունները, բայցեւ ռիսկեր պարունակել Ուկրաինայի ինքնիշխանության համար: Հոկտեմբերի 1-ի երեկոյան նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին տեղեկացրեց, որ Մինսկում ուկրաինական կողմը համաձայնել է Շտայնմայերի բանաձեւին եւ այն ներկայացրել է որպես դիվանագիտական ​​հաղթանակ: Բանաձեւը Դոնբասի հատուկ…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Իսկ ձեր «աչքի գերանը» չե՞ք տեսնում...

Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից եւ ՀՀ-ում «Թավշյա հեղափոխության» հաղթանակից անմիջապես հետո նոր վարչակարգի դեմ հնի մշտական ​​պայքարը ժամանակ առ ժամանակ սրվում է: Գործի են դրվում պայքարի բոլոր թույլատրելի ու անթույլատրելի հնարքները` սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների ամենալայն օգտագործմամբ: Ամեն ինչ արվում է, որպեսզի երկրում տեղի ունեցող դրական գործընթացներն ամբողջությամբ նսեմացվեն եւ լույս աշխարհ գան «ֆեյքային» լուրեր, «հետազոտություններ», մամլո ասուլիսներ ու հարցազրույցներ, որոնցում իշխանությունների ցանկացած գործողություն՝ անկախ դրանց համարժեքությունից, գնահատվեն որպես աղաղակող սխալներ,…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ո՞րն է տրամաբանությունը

Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացվող մաքսատուրքերի մասին շատ է գրվել: Ավելի քան 300 անուն ապրանքատեսակների համար պետք է մտցվեն նոր սակագներ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջին անհրաժեշտության ապրանքները, էլ չասած ոչ պարենայինը, սպառողների համար կարող են թանկանալ շուրջ 10 տոկոսով: Բայց մեզ այլ բան է հետաքրքրում: Բոլորն արդեն գիտեն, թե ինչպես է հաշվարկվելու այս հարկը ներկրվող մեքենաների մաքսազերծման համար՝ կախված մեքենայի նոր (թողարկման օրվանից մինչեւ երեք տարի) կամ գործածված լինելուց: Եվ, չգիտես ինչու, բոլոր վճարումները պետք է կատարվեն եվրոյով, այլ ոչ թե դոլարով, ինչպես…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստանը չպետք է դարձնենք հումքային կցորդ

Սեպտեմբերի 16-ին հրավիրված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում հատուկ ուշադրություն դարձվեց հանքարդյունաբերությանը, ոլորտի խնդիրներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Արծարծվեցին ոչ միայն Ամուլսարի, այլեւ ՀՀ-ում գործող այլ մետաղական հանքավայրերի խնդիրները: Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմնասյուներից մեկն է: Բավական է ասել, որ երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացումը եւ սպառազինության գնումը ֆինանսավորվում են հիմնականում գունավոր եւ թանկարժեք մետաղների վաճառքից ստացված շահույթից:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Սորոսի հիմնադրամը եւ Հայաստանի «մեղքը»

Սեպտեմբերի 6-ին Eurasia Daily (EADaily)-ի ռուսաստանյան տեղեկատվական գործակալության անդրկովկասյան խմբագրությունը զետեղել էր մի հոդված՝ «Հայաստանում «փոթորկոտ աշնանից» առաջ Փաշինյանը պատրաստվում է ցանկացած դիպաշարի» վերնագրով: Վերլուծելով վերջին 20-25 օրերի ընթացքում Փաշինյանի կատարած գործողությունները, խմբագրությունը հանգում է եզրակացության, որ վարչապետն արել է մի շարք քայլել, որոնք, ինչպես ակնարկում է հրատարակությունը, խիստ հակառուսական են: Լրատվականին դուր չէր եկել, որ Փաշինյանը, նրա համոզմամբ, «ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ կապված արեւմտամետ երկու ոչ կառավարական կազմակերպությունների…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

«Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը. խնդիրը տեխնիկակա՞ն է, թե՞ քաղաքական

Սեպտեմբերի սկզբին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ «Սանիտէկ» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ հրաժարվում է տեղափոխել աղբը: Պատճառը, քաղաքապետարանի խոսքով, միայն «Սանիտէկ»-ին է հայտնի: «Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը նոր չէ, այն սկիզբ է առնում 2018 թվականի ամռանից: Ընկերությունը դադարեցրել էր իր պարտականությունների կատարումը՝ դա բացատրելով տեխնիկայի հետ կապված խնդիրներով եւ այլ գործոններով:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ուղու ընտրության առջեւ. Չինաստանի փորձը եւ Հայաստանը

Ամբողջ աշխարհը դարձել է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ականատեսը` պատերազմ, որի ակունքները ծնունդ են առել դեռեւս անցյալ հարյուրամյակի 90-ականների սկզբին: Սակայն այն ժամանակ ոչ ոք` նույնիսկ ամենախորաթափանց փորձագետը, չէր կարող մտածել, որ, ընդհանուր առմամբ, հետամնաց երկիրը ժամանակի ընթացքում վերածվելու է հզոր պետության, որն իր պայմաններն է թելադրելու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ առեւտրական գործարքներում: Արդեն այն ժամանակ Չինաստանը սկսել էր վարել հանրահայտ «Բաց դռների» քաղաքականություն: Սակայն այս ճանապարհով գնացել էին այլ երկրներ եւս, ոչ թե միայն Չինաստանը: Օրինակ` մեր…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ուտոպիան միանգամայն իրականանալի է

Վերջերս հայկական յոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելեցին չինական BYD գործարան, որը գտնվում է Սիան քաղաքի մերձակայքում: Այցը տեղի է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ: Ըստ հայկական մամուլի, BYD-ը համաշխարհային ճանաչում ունեցող չինական միակ ավտոարտադրողն է: Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 300 քաղաքում: Ըստ ընկերության ներկայացուցիչների, BYD-ը զարգանում է արագ թափով: 24 տարի առաջ այն ուներ ընդամենը 30 աշխատող: Այժմ տարեկան արտադրում է ավելի քան կես միլիոն ավտոմեքենա: Ավելին՝ ընկերությունը հայտարարել է, որ հավակնում է դառնալ էլեկտրական փոխադրամիջոցների…

· Կարապետ Կալենչյան