18.09.2018

Центр в Прессе

Հասարակության մոտիվացիան կորել է. 30 տարի նստած ամեն ինչ բարդում են «հանցավոր ռեժիմի» վրա (1in.am)

«Ե՛վ ճիշտ կա, և՛ սխալ: Առաջին իշխանությունները շատ հակասական իշխանություններ էին:

Այս ամենն ասում եմ՝ ելնելով անհասկանալի որոշումներից: Եվ հետաքրքիրն այն է, որ նույն մարդիկ, ովքեր այդ որոշումները 90-ականներին ընդունել են, պատասխանատվություն չեն ուզում վերցնել այդ որոշումների համար: Եվ պետք է ուսումնասիրել այդ հակասությունները որտեղից են գալիս: Իսկ բնական է, որ ռազմական գործիչներն էլ տեսնում էին այդ հակասությունները: Ինչ վերաբերում է ավելի առաջ գնալուն, պատերազմի տրամաբանությունը բարդ է, ինչքան ավելի էր հզորանում այդ պատերազմը, այնքան ավելի է կախյալ դառնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի դիտարկմանը, որ 94-ին եթե հրադադար կնքվեր, ավելի առաջ կգնայինք, ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը:

Պատերազմը կանգ առավ այն ժամանակ, երբ, զրուցակցիս խոսքով, Ռուսաստանը հակատանկային մեծ քանակությամբ պաշտպանական զենքեր տվեց թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, բոլոր տանկերը Ադրբեջանի խփեցին, և պատերազմը կանգ առավ:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?time_continue=9&v=gXdJ2_ny49k

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am