25.09.2018

Центр в Прессе

«Կատարվեց այն, ինչ ցանկանում էր Ադրբեջանի նախագահը. Հիմա հանգիստ կարող է կրակել ինչքան ուզում է». Մանվել Սարգսյան (Lragir.am)

Ժնեւում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշել է, որ բոլորը սպասում էին հետաքննության մեխանիզմների հարցին: Ադրբեջանը տարուց ավելի բարդ քաղաքական վիճակում էր: Միջնորդները Վիեննայում կողմերին պարտադրել են նման մեխանիզմներ դնել, հետագայում ավելի կոնկրետացրել խնդիրը՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ կարող են պատժամիջոցներ կիրառվել զինադադարը խախտողների հանդեպ:

Վիճակը ստիպել էր Ադրբեջանին մտածել՝ ինչ անել:Մանվել Սարգսյանի խոսքով, Ժնևի հանդիպմանը Հայաստանը նահանջեց: «Հայաստանը չէր գնում և կարող էր չգնալ բանակցությունների, մինչև այդ պայմանը չկատարվեր:

Ադրբեջանը պայքարեց, իսկ Հայաստանը հրաժարվեց այս պայմանից», ասել է Սարգսյանը:Քաղաքագետի խոսքով, Ժնևի հանդիպումից հետո արված հայտարարությունը նշանակում է, որ այդ պարտադրանքը, որը հզոր քաղաքական լծակ էր Հայաստանի ձեռքին և զսպում էր Ադրբեջանի ռազմական գործողությունները, սադրանքները, փոխարինվեց նրանով, որ ընդամենը երկու հոգի ասացին, որ համաձայնվում են չկրակել:«Այ սա է կատարվել: Քարտ բլանշը վերադարձվել է Ադրբեջանին», նշել է նա:Խոսելով բանակցությունների նպատակի մասին՝ նա ասել է. «Պետք էր հասկանալ ինչու ես գնում: Ադրբեջանի նախագահը գիտեր ինչի համար է գնում, նա գնում էր ապացուցելու աշխարհին, որ Հայաստանը չունի նման պահանջ: Ինչի համար է գնացել Հայաստանը: Սա հարցերի հարցն է»:

Մանվել Սարգսյանի կարծիքով, այս անգամ նույնպես երևի որոշում է ընդունվել Ադրբեջանի շահից, Ռուսաստանի շահից ելնելով:Նրա խոսքով, հետաքննության մեխանիզմը հզոր գործիք էր, որ միջազգային հանրությունը նվիրել էր Հայաստանին 140 զոհի դիմաց, և նման բանից հրաժարվելը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ:Մանվել Սարգսյանը նշել է, որ ժնևյան բանակցությունը Հայաստանի համար պարտություն էր, քանի որ կատարվել է այն, ինչ ցանկանում էր Ադրբեջանի նախագահը:Ըստ նրա՝ Ադրբեջանին ասում էին, քանի դեռ կրակում ես՝ բանակցություններ չեն լինելու: Հիմա հանգիստ կարող է կրակել ինչքան ուզում է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am