02.05.2026

Книжное Обозрение

Ջիմ Քոլինզ «Լավից դեպի լավագույնը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ջիմ Քոլինզ, «Լավից դեպի լավագույնը», բիզնես-գրականություն, 352 էջ, «Անտարես» հրատարակչություն, 2025թ.:

«Լավից դեպի լավագույնը» աշխարհահռչակ գիրք է, որն արդեն երկար տարիներ հայտնի է բիզնեսի ղեկավարների եւ մենեջերների շրջանում։ Այս գրքի հաջողությունը հեղինակի վաստակն է, որն իր գործին մոտեցել է որպես խոշոր եւ լուրջ գիտական հետազոտության՝ իր թիմի անդամների հետ միասին դրան նվիրելով ավելի քան մեկ տարի։

Ուսումնասիրվել են բազմաթիվ հաջողակ ընկերություններ, հսկայական քանակությամբ մենեջերների կենսագրություններ եւ գործունեություններ, ինչպես նաեւ գիտական աշխատություններ։ Այդ ամենն արվել է՝ հավաքելու համար մեծագույն բիզնեսների ստեղծման մասին բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաեւ խորանալու այն հարցում, թե ինչպես են ձեւավորվում հաջողակ ղեկավարները։

Հայտնի խոսք կա՝ «լավը» կարող է «լավագույնի» թշնամին լինել՝ մեզ ետ պահելով ավելիին ձգտելուց։ Մենք բավարարվում ենք մեր ունեցածով, որը միջինից բարձր է, բայց բացառիկ չէ։ Բիզնեսի աշխարհում որոշ ընկերություններ ի սկզբանե բացառիկ են, սակայն շատերը ստիպված են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի դառնան պարզապես «լավը»։ Միայն քչերին է հաջողվում հասնել բացառիկության։ Մյուսները մնում են լավի կատեգորիայում՝ անզոր կատարելու այդ վերջնական շրջադարձը, որը նրանց կարող է առանձնացնել մեծամասնությունից։

«Լավից դեպի լավագույնը» աշխատությունն օգնում է հասկանալ, թե որոնք են լավագույն ընկերություններին մյուսներից տարբերակող գործոնները:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.