#22/2020
13 հունիսի, 2020 թ.
ԽմբագրականԿոմպրոմատները եւ բարոյական պատվարների փլուզումըԵրբ պետությունները հայտնվում են ծանրագույն իրավիճակում` հանրությունները համախմբվում են: Ընդհանուր աղետը մարդկանց միավորելու մեծ ներուժ ունի: Եվ ոչ միայն մարդկանց, այլեւ բնազդաբար` նույնիսկ կենդանական աշխարհը: Շատերը կհիշեն «Մաուգլի» մուլտֆիլմը, որտեղ կա մի տեսարան` երաշտի ժամանակ ջունգլիներում հայտարարված զինադադարը, երբ գետի ափին սննդային շղթայի տարբեր աստիճաններում գտնվող կենդանիները միասին համերաշխ ջուր են խմում։
ՎերլուծականՊետական կառավարումից մինչեւ քաղաքական գործընթացների կառավարումՎերջին երկու տարիների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կառավարության ձախողումների շղթան ոչ մի կերպ չի հաջողվում փակել: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց, ինչպես կասեր ռուս նշանավոր առակագիրը, «սայլը տեղից չի շարժվում»: Ավելին` համամարդկային չարիքի` կորոնավիրուսի պայմաններում էապես սրվել է սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, արտաքին քաղաքականության եւ մյուս ուղղություններում տիրող իրավիճակը: Հետզհետե ավելի տեսանելի ու ավելի իրական է դարձել կառավարման ճգնաժամի սպառնալիքը: Ինչպե՞ս սկսվեցին կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ախտահարած այդ ձախողումները եւ ինչո՞ւ դրանց վերջը չի…
Ազատ ամբիոնԵվս մեկ անգամ գազի գների մասինԱրդեն որերորդ անգամ հարկադրված ենք անդրադառնալ այս հրատապ թեմային, քանի որ Հայաստանում գազի անհամադրելիորեն բարձր գները մեր պետության տնտեսական գործունեության ձախողման հիմնական գործոններից մեկն են: Մեզանում այդպես էլ չսկսվեց արեւային մարտկոցներով ու քամու էներգիայով աշխատող էլեկտրակայանների զանգվածային շինարարությունը: Գազի խնդրին անդրադառնալու առիթը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի վերջերս հնչեցրած այն հայտարարությունն էր, թե «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է մեր երկրում գազի միջին գինը սահմանել 283 դոլար` ներկայիս 266,7 դոլարի փոխարեն:…
Շաբաթվա անցուդարձ6-13 հունիսիՇաբաթը սկսվեց աղմկահարույց մի լուրով եւ դրա շուրջ թեժ բանավեճերով: Հունիսի 6-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել էի, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել էի, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է փոխել բոլորին։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,- ասել է Ծառուկյանը: Նա, մասնավորապես, անդրադարձել է մի շարք ոլորտներում արձանագրված ձախողումներին` COVID-19 համավարակի դեմ…
Գրքի մեկնությունՄիլան Կունդերա, «Դանդաղություն»«Դանդաղություն» վեպը վարակիչ մի ծիծաղի պատմություն է: Մինչ հեղինակի կինը նրան հիշեցնում է մոր երբեմնի հորդորը` վերջ տալ ամենի եւ ամենքի վրա ծիծաղելու վտանգավոր սովորությանը, պատումը չի ընկրկում: Հյուսվելով XVIII դարի գրող Վիվան Դընոնի «Ոչ մի վաղվա օր» նորավեպի առանցքի շուրջ` վեպի ճյուղավորվող սյուժեն խայտաբղետ, զվարճալի իր ցատկերով ինքնատիպ մի խորհրդածություն է ժամանակակից աշխարհի մասին` իրեն բնորոշ մոռացության գլխապտույտ կրքով եւ ժամանակի՝ ավելի ու ավելի սրընթաց մեքենայացվող ընկալումով: