Friday, 16 November 2018

C Center in the Press

Ադրբեջանը պայքարում է զենք օգտագործելու, զենք գնելու իրավունքների համար, իսկ ի՞նչ է անում Հայաստանը, մենք ունե՞նք ստրատեգիա. Մանվել Սարգսյան (Tert.am)

Հայաստանի խնդիրը պետք է լիներ պարտադրել Ադրբեջանին կատարել 94թ.-ի Հրադադարի պայմանագիրը:

Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Այնինչ, նրա խոսքով, Հայաստանն այս տարիներին անգամ հստակ չի ձևակերպել, թե ինչ դիրքորոշում ու տեսլական ունի այս հարցում: Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը խնդիրը հստակ չձևակերպելը բացատրում է նրանով, թե «Ադրբեջանը չի ուզում»: «Բայց Ադրբեջանի ուզելո՞վ է»,- հարցնում է Մանվել Սարգսյանը: Քաղաքագետը նշեց նաև, որ Ռուսաստանը Մինսկի խմբի կազմում է և խանգարում է կարգավորմանը: Ըստ նրա՝ ՌԴ-ն ամեն կերպ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, կորզում է զիջումներ, շատ թանկ վաճառում Ադրբեջանի վրա:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:  Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակը հայտարարեց, որ ինտենսիվ բանակցություններ սկսելու պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի և Ադրբեջանի ընտրություններից հետո: Ի՞նչ նկատի ունի ադրբեջանական կողմը:

Ads by DigisalesԻ՞նչ նկատի ունի ադրբեջանական կողմը:


- Ոչ մի նոր բան չկա այս մոտեցման մեջ: Ադրբեջանը երկու տարի է փորձում է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների «տակից դուրս գալ», այլ խնդիր նրանք չունեն: Ինտենսիվ բանակցություններ ասելով նրանք ամենևին նկատի չունեն, թե Հայաստանի հետ նստել, բանակցել է պետք: Նրանք ուզում են պարզապես ասպարեզից դուրս բերել Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները: Իսկ դրանք շատ լուրջ բաղադրիչներ են կարգավորման գործընթացում: Երբ շփման գծում մոնիթորինգ անցկացվի, հետաքննության սարքեր տեղադրվեն, բանակցային գործընթացի ընդհանուր մոտեցումը կփոխվի, պատասխանատվություն կրելու խնդիր կառաջանա, կրակոցների արգելքը ֆիքսվելու է և հրադադարը խախտող կողմը սանկցիաների է ենթարկվելու: Բաքվում գիտեն, որ իրենց համար սա կատաստրոֆա է, անընդունելի է, բայց Հայաստանը հանգիստ կարող էր ասել՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել, մենք անում ենք, մնացած հարցերը հետո կքննարկվեն: Իրենց բանակցություններ պետք չեն, իրենք ուզում են գնալ, նկարվել, դուրս գալ, ուզում են, որ մոռացության մատնեն այս պայմանավորվածությունները:

- Մինսկի խումբը չի տեսնո՞ւմ, որ Բաքվին բանակցություններ պետք չեն:  Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում, խճճվել են իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում»՝ մոռացության տալով պայմանավորվածությունները:

- Բաքուն երբեք էլ չի խճճվել: Բազմիցս ասել եմ՝ Ադրբեջանը պարզ ու հստակ ստրատեգիա ունի, իսկ Հայաստանը՝ չունի, միայն ասում ենք, թե «մենք ու Մինսկի խումբը, մենք ու Մինսկի խումբը»: Սրանք ոտանավորներ են: Մարդիկ ունեն հստակ դիրքորոշում, իսկ հայկական կողմն ի՞նչ է անում: Միջազգային հանրության կողմից առաջարկած լրջագույն մեխանիզմները մոռացության են տալիս, որովհետև մենք պարզ ու հստակ չենք դնում իրենց առաջ մեր խնդիրները, չենք ձևակերպում մեր դիրքորոշումը: Հայաստանի խնդիրը պետք է լիներ պարտադրել Ադրբեջանին կատարել 94թ.-ի Հրադադարի պայմանագիրը:

- Ինչպե՞ս պետք է հայկական կողմը պարտադրեր Ադրբեջանին:

- Խնդիրը ձևակերպեն, դնեն, հետո կմտածեն՝ ոնց պարտադրել, բայց հայկական կողմը նման խնդիր չի դնում, ասում է, թե Ադրբեջանը չի ուզում, բայց Ադրբեջանի ուզելո՞վ է: Ստրատեգիա է պետք: Բայց մենք չենք անում, որովհետև Մինսկի խմբի կազմում է Ռուսաստանը, որը ամեն կերպ ճնշում է գործում Հայաստանի վրա, կորզում է զիջում, շատ թանկ վաճառում Ադրբեջանի վրա: Դրա համար էլ ոչինչ չի փոխվում, ամեն ինչ կրկնվում է, ամեն ամիս մենք խոսում ենք նույն բանը: Երկու նախագահներն էլ թատրոններ են տալիս, պարզ տեսնում ենք, Ադրբեջանի նախագահը Երևան է վերցնում, զավեշտալի որոշումներ են կայացվում, ընտրությունների շեմին քաղաքական աֆիորաներ են արվում…

- Ձեր կարծիքով` Իլհամ Ալիևի երեկվա ելույթը, որն ի դեպ իր կուսակիցների համար էր նախապատրաստված, Երևանը գրավելու մասին, նախընտրական հերթական հայտարարությունների շարքի՞ց է, թե այլ նպատակ ունի:

- Դա միշտ էլ ասվել է: Դա կապված է մտադրության հետ՝ նորից վերարտադրվել իր իշխանությունը: Որպես նախագահ նա երեկ արտահայտեց իր ազգի մարտավարությունը, ըստ էության հայտարարելով, որ ինքը հենց այնպես չէ այնտեղ նստած, որ հստակ նպատակ ունի: Մարտավարությունը՝ տարածքային էքսպանսիան է: Մենք գիտենք, թե ինչպես է ստեղծվել այդ ժողովուրդը, բայց գիտե՞նք, թե ինչպես է այն մտածում, ի՞նչն է իրենց միավորում: Ադրբեջանն այս հարցերը շատ լուրջ քննարկում է, նախկին նախագահ Հեյդար Ալիևը հատուկ ժողովներ են անցկացնում, որ այս հարցը քննարկի, հասկանան՝ ով են, ինչ են, ինչն է իրենց միավորում, որ պետական ստրատեգիա մշակեն: Եկել են այն եզրակացության, որ իրենք են տերը այս տարածքի:

Այլ հարց է՝ իրենք ի վիճակի՞ են իրականացնել դա, թե ոչ, հարցն այն է, որ տասնամյակների մարտավարություն են ձևակերպել, ասում են, թե տերն իրենք են, իրենցից ամեն ինչ վերցրել են, հիմա պետք է այդ ամենը հետ վերցնեն: Չի կարելի կատակով վերաբերել Ալիևի այս հայտարարություններին, թե գրավելու են Երևանը, Սևանը… Սրան լուրջ է պետք վերաբերել: 100 տարի առաջ կատակով վերաբերվեցին, այդ ժամանակ էլ հայերին նման նամակներ էին գրում, բայց մարդիկ ասում էին, թե լավ, խոսում են: Գիշեր ցերեկ բանակ են կառուցում, հարաբերություններ են ստեղծում, մթնոլորտ են ստեղծում, որ դա իրականացնեն: Նույնը Թուրքիայում է, գնում են այստեղ այնտեղ ասում են, թե այդ տարածքները տվեք մեզ, թե չէ մենք կվերցնենք: Այս ամենը լուրջ է, կատակ չէ:

- Ռազմական փորձագետները նշում են, որ Ադրբեջանը չունի ռեսուրսներ պատերազմ սկսելու և ապագայում չի էլ ունենա, որովհետև նավթն անսպառ չէ: Համաձայն չե՞ք:

- Ռազմական փորձագետներն այդպես պետք է խոսեն, պետք է հաշվեն տանկերի քանակը, հրթիռների քանակը, բայց քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ երկաթով աշխարհում հարց չի լուծվում, այդպես լիներ վաղուց պատերազմը վերսկսած լինեին: 21-րդ դարում մի տանկ խփելու համար կարող ես մի պետություն կորցնել: Մարդիկ այս ամենը լավ հասկանում են, գիտեն, որ զենք գնելու համար իրավունք է պետք ունենալ, կռվելու համար պետք է իրավունք ունենաս: Դրա համար իրենք պայքարում են իրավունքի համար՝ զենք օգտագործելու, գնելու իրավունքի համար են պայքարում, Ղարաբաղի վրա իրավունքը պահելու իրավունքի համար են պայքարում:

Իրենք լավ հասկանում են, թե ինչ է նշանակում աշխարհի պարտադրանքը՝ պատասխանատվություն կրել պատերազմի համար: Գիտեն, որ իրավունքները իրենց ձեռքից կարող են վերցնել, ինչպես Կոսովոյի պարագայում եղավ, երբ Միլոշևինչին 10 անգամ ասացին խելոք մնա, չլսեց, Կոսովոն ճանաչեցին: Ադրբեջանը խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու պարտավորություն է ստանձնել և այն չկատարելու համար միջազգային հանրությունը կարող է իր ձեռքից վերցնել բոլոր պարտավորությունները: Ի պատասխան Ադրբեջանն ասում է, թե իրավունք ունի՞ զենք գնել, իրավունք ունի՞ ըստ ՄԱԿ կանոնադրության զենք օգտագործել, ասում են՝ այո, բայց հավելում են, որ դուք պարտավորվել եք միջազգային հանրության առաջ չխախտել հրադադարը, ձեզ ճանաչել են, ձեր սահմանները ճանաչել են՝ կապված ձեր պարտավորության հետ: Իրավունքը խլեցին՝ վերջ: Եվ սա Ադրբեջանում լավ հասկանում են:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am