Մարկ Լեւի, «Հետգրություն Փարիզից», վեպ, ֆրանսերենից թարգմանությունը՝ Թերեզա Ստեփանյանի, 349 էջ, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2025թ.:
Ի՞նչ կլինի, եթե հայտնվեք մի սիրավեպի մեջ, որը լի է անակնկալներով ու անկանխատեսելի շրջադարձերով… Սեր, որ ծնվում է գրքի էջերից ու կյանք ստանում Փարիզի փողոցներում:
Այս գիրքը երկար տարիների ուսումնասիրություն է եւ եզրակացություն հարյուրավոր տղաների ու աղջիկների, տղամարդկանց ու կանանց մասին, որոնք փորձարկում եւ փորձության են ենթարկում հարաբերությունները: Սա հեքիաթների եւ առասպելների երկարամյա հետազոտություն է, որտեղ հերոսները կինն ու տղամարդն են՝ անիծված եւ օրհնված Սիրո թրթիռը ստեղծելու իրենց որոնումներում:
Այս գիրքը հարաբերությունների առեղծվածի հավերժական թեմայի շուրջ քննարկումների բուն էության խտացումն է: Փոլը հրատարակում է իր առաջին վեպը եւ Սան Ֆրանցիսկոյից մեկնում է Փարիզ։ Նա ստեղծագործում է, հանդիպում ընթերցողների հետ, բայց անսահմանորեն միայնակ է զգում իրեն: Միան փախչում է Փարիզ՝ թողնելով իրեն դավաճանած ամուսնուն եւ հանգրվանում փարիզեցի ընկերուհու տանը:

