Saturday, 06 December 2025

B Book Review

Դավիթ Տոնոյան «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դավիթ Տոնոյան, «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը», ժանրը՝ փաստավավերագրական, 144 էջ, «Մեդիամաքս մեդիա քոմփանի» հրատ., 2025թ.:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (2018թ. մայիս-2020թ. նոյեմբեր) եւ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ (2010թ. հոկտեմբեր-2017թ. փետրվար) Դավիթ Տոնոյանը մանրամասն անդրադառնում է կարեւոր հարցերի, որոնց մասին նախկինում չէր խոսել:

Դրանց թվում են տարբեր ժամանակաշրջաններում զինվորականների ու քաղաքական ղեկավարության հարաբերությունները, զինված ուժերի դերակատարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, 2016թ. Ապրիլյան պատերազմը, 2018-ի իշխանափոխությունը, 2020-ի պատերազմը, 2021-ի սեպտեմբերից մինչեւ 2024-ի օգոստոս իր անազատության մեջ գտնվելը:

«Թղթապանակ» բաժնում ներկայացված բազմաթիվ փաստագրական նյութերն օգնում են ավելի լավ պատկերացում կազմել կարեւոր դեպքերի ու դրանց նախապատմության մասին: Գրքում ներկայացված է 2018-20թթ.-ին զինվորականների դեմ իրականացված իշխանական ճնշումների, այդ ժամանակվա նախարարի՝ բանակցային գործընթացին տեղյակ չլինելու, ռազմական բյուջեում անհրաժեշտ գումարներ չներդնելու, պատերազմի ժամանակ իրեն մեկուսացնելու վերաբերյալ բազաթիվ թեմաներ:

Թեեւ հարցազրույցների շարքում նկատելի է նաեւ Տոնոյանի ինքնաարդարացման հանգամանքը, այնուամենայնիվ, կարեւոր է այն, որ Տոնոյանը՝ իբրեւ նախկին առանցքային պաշտոնյա, որոշակի մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմին նախորդած եւ բուն պատերազմի բազմաթիվ դրվագների մասին, որոնք վկայում են գործող իշխանության մեղքի ու պատասխասխանատվության, պարտության եւ դրան հաջորդած ողբերգական իրադարձությունների մասին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.