Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Նիկոլի քարոզիչները

Հայաստանի վերջին յոթ տարվա հասարակական-քաղաքական կյանքում ծնունդ առած արատավոր երեւույթներից մեկն էլ ՔՊ-ական Կառավարությանն առընթեր գործող ծպտյալ հիմնարկներն են, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են «ֆեյքերի ֆաբրիկա» անունով: Դրանցում հիմնականում ընդգրկված են բարոյահոգեբանական առումով խնդիրներ ունեցող, հանրության ամենաստորին սանդղակում գտնվող տեսակի ներկայացուցիչներ՝ առանց սեռի, տարիքի եւ այլասերվածության սահմանափակումների: Ի դեպ՝ «ֆեյքերի» ծառայություններից սովորաբար օգտվում է այն իշխանությունը, որը նրանց մեջ ինչ-որ հարազատություն, սրտամոտ ինչ-որ գիծ է տեսնում:

Խմբագրական

Ո՞վ կլինի հաջորդ Հռոմի պապը

Ամենաբնական հետաքրքրությունը, որ առաջացավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից անմիջապես հետո, նրա հավանական հետնորդի հարցն է՝ ո՞վ է փոխարինելու Հռոմի պապին: Այստեղ էականը ոչ թե անձն է, այլ նոր Պապի աշխարհայացքը, սոցալական եւ բարոյական հարցերում նրա դիրքորոշումը: Աշխարհում կաթոլիկների թիվը 1 միլիարդ 300 հազար է, որոնց շրջանում այժմ թեժ քննարկումեր են գնում հոգեւոր-հասարակական կյանքի տարբեր ոլորտների շուրջ: Այն բանից, թե ինչպիսի արժեհամակարգային եւ աշխարհայացքային որակների կրող է լինելու նորընտիր Պապը՝ կարելի է գրեթե անսխալ դատել համաշխարհային քաղաքականության միտումների ու մարտահրավերների մասին:

Խմբագրական

Ատելության բռնկում

Այն փաստը, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական վերնախավը, նրա խոսափող հանդիսացող տեղեկատվական միջոցները, փորձագիտական եւ օլիգարխիկ շրջանակները քարոզչական արշավ են տանում արցախահայության դեմ, դժվար է հերքել: Բնականաբար՝ վերեւներում ինտենսիվորեն տարածվող ատելության խոսքը շատ արագ ներթափանցում է հանրության ներքին շերտերը՝ վերաճելով փոխադարձ մեղադրանքների, վեճերի եւ նույն ազգի երկու հատվածների միջեւ անմիաբանության ու գժտությունների սերմանման, ինչը մեր թշնամիների մեծագույն ցանկությունն է: Ցավալի է, իհարկե, որ հայ ազգը թուլացնող հարցերում զարմանալիորեն համատեղվում են Երեւանի եւ Բաքվի…

Խմբագրական

Յոթ տարի՝ նույն «դասարանում»

Այսպես շարունակվելու դեպքում Կառավարության՝ շաբաթական պարբերականությամբ անցկացվող նիստերը շուտով կվերածվեն զավեշտախաղի կամ մեկ դերասանի թատրոնի, ընդ որում՝ կատակերգու դերասանի: Ակամա այս եզրակացությանն ես հանգում՝ դիտելով ՀՀ գործադիրի ապրիլի 3-ի եւ ապրիլի 10-ի նիստերի տեսագրությունները: Առաջինին մենք անդրադարձել էինք՝ լուսաբանելով ՔՊ-ական իշխանության վարած կադրային ապաշնորհ քաղաքականության տարբեր դիտանկյուններ: «Հայացքի» այսօրվա թողարկման խմբագրականն էլ Կառավարության վերջին՝ ապրիլի 10-ի նիստի ընթացքում ծավալված եւ նոր զավեշտի հասնող թեմայի շուրջ է՝ հնարավորինս ավելի լրջմիտ հայացքի ներքո:

Խմբագրական

Կադրային սով

Հայաստանում կադրային ճգնաժամ է, եւ գիտե՞ք, թե ինչու՝ «որովհետեւ բնակավայրերի ավելի քան 70 տոկոսում մանկապարտեզ չկա, իսկ դպրոցների նույնքան տոկոսից ավելին կիսավեր վիճակում է՝ ֆիզիկական ու բովանդակային առումով»: Կարող է տարօրինակ թվալ, բայց այդպես է դատում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ինչի մասին հայտարարեց կառավարության ապրիլի 3-ի նիստում: Նա հազիվ է զսպում զայրույթը, որ տեղից վեր կացողը կառավարությանն ու նրա ղեկավարին է մեղադրում կադրային սխալ քաղաքականության համար: Մինչդեռ Փաշինյանի պնդմամբ՝ ինքը միգուցեեւ թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ:

Խմբագրական

Անպատասխանատվության մասին

Հայաստանում շատ հիմնախնդիրներ են կուտակվել՝ քաղաքական, գոյութենաբանական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական, հոգեւոր-մշակութային, մարզական եւ այլն: Նշված բոլոր ոլորտների անհաջողություններն ու ձախողումները հետեւանք են բավական մեծ տարածում գտած մարդկային մի թուլության, որի անունն է անպատասխանատվություն: Այդ թուլությունը՝ չնչին բացառությամբ, բնորոշ է ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ իր քվեով իշխանություն ձեւավորող հասարակությանը, համենայն դեպս՝ հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնող առանձին անհատների: Անպատասխանատվությունն, այդպիսով, հասարակություն-իշխանության շղթայում միշտ ունեցել է եւ ունի իր…

Խմբագրական

Պատերազմի վախը

Այն, որ Ադրբեջանը՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, չի պատրաստվում ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման՝ արդեն երկուստեք համաձայնեցված փաստաթուղթը, ոչ մի կասկած չի հարուցում: Եվ պատճառը միայն Ալիեւի ներկայացրած՝ «պարտադիր կատարման ենթակա» հավելյալ նախապայմանները չեն: Բաքվի բռնապետը նոր պատերազմ է ուզում, ինչի մասին, բնական է, չի կարող բարձրաձայնել: Նրա հաշվարկով՝ պատերազմի արդյունքում ինքը շատ ավելին կստանա, քան համաձայնագրով ու կից նախապայմաններով միասին վերցրած:

Խմբագրական

Սողացող կապիտուլյացիա

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի խնդիրը, որով Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի երկրում ու երկրից դուրս բոլորին մի լավ ձանձրացրել է, կարծես թե, հասավ լուծման բարձրակետին: Մարտի 13-ին կողմերը պաշտոնապես հայտարարեցին, որ փաստաթղթի 17 կետերն այլեւս երկուստեք համաձայնեցված են, եւ այն ամբողջությամբ պատրաստ է ստորագրման: Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը ողջունեցին աշխարհի մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններ, միջազգային կառույցներ եւ այլք: Սակայն բանակցությունների ավարտմամբ՝ ՀՀ- ում անվտանգության առումով հոգեմաշ սպասումների ու հուսաբեկությունների պարբերաշրջանը…

Խմբագրական

Ո՞վ բերեց Նիկոլին

Այս հարցի արդիականությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտավ նույնքան հախուռն ու անսպասելի, որքան փետրվարի 17-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահի այն բացահայտումը, թե «Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու առաջիկա քաղաքական գործընթացներին՝ լինեն դրանք խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրություններ, թե փողոցային պայքարի մարտավարություն: Հենց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո էր, որ, չգիտես ինչու, հրատապ դարձավ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողի փնտրտուքի թեման: Ավելին՝ այն դրվեց ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցների միջեւ ծագած որոշակի լարվածության առանցքում:

Խմբագրական

Ժողովրդի անունից

Օրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն արտասովոր մի հայտարարություն արեց, որը պատշաճ ուշադրության չարժանացավ կամ, թերեւս, մնաց փետրվարյան այդ շրջանի ավելի աղմկոտ աշխարհաքաղաքական անցքերի ժխորում: Նա ասաց. «Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին… Երբ ժողովուրդը կգա, դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, իշխանությունը կտամ իրեն»: Ըստ նրա, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Թվում է՝ ամեն ինչ այնքա՜ն հեշտ ու թեթեւ է՝ մեկ կում ջուր խմելու պես: Բայց այդպես միայն թվում է:

Խմբագրական

Արկածախնդիրներ եւ մահապարտներ

Օրեր առաջ Հայաստանում ապակառուցողական մի դրույթ էր շրջանառվում, որի իմաստը հետեւյալն էր. քանի որ մեզ չի հաջողվում ընտրություններով իշխանափոխության հասնել, ուրեմն այլ բան չի մնում, քան դա իրականացնել բացառապես փողոցային ընդվզումների միջոցով: Այսինքն՝ այն եղանակով, որով վերջին առնվազն 4 տարվա ընթացքում քանիցս փորձել ենք եւ ձախողել: Իշխանությունը միշտ կարողացել է ոստիկանական ուժի ու բռնաճնշումների գործադրմամբ չեզոքացնել փողոցային պայքարի վտանգները՝ ընդհուպ մինչեւ 2024թ. հունիսի 12-ի հայտնի դեպքերը, երբ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին բեկորային-լուսաձայնային նռնակներ, ինչն արգելված է:

Խմբագրական

Դասախոսը՝ թամադա

Տգեղ երեւույթ է, երբ մարդ չի գտնում իր տեղը կյանքում՝ ընդհանրապես, եւ նախընտրած աշխատանքային գործունեության մեջ՝ մասնավորապես: Տուժում է ե՛ւ մարդը, ե՛ւ ոլորտը, որտեղ նա աշխատում է: Սխալը գալիս է չհավասարակշռված, ապաշնորհ կադրային քաղաքականությունից, ինչը նշանակում է կադրերի ընտրության, տեղաբաշխման եւ վերապատրաստման սկզբունքների քամահրում, առաջատար մասնագետների կերպարի նսեմացում: Լավ կյանքից չէ, որ ճարտարագետի բարձրագույն կրթության դիպլոմը գրպանում անձը հարկադրված է տաքսու վարորդ աշխատել կամ մանկավարժականը փայլուն ավարտած մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչը՝ չիր ու ընդեղեն վաճառել շուկայում:

Խմբագրական

Ի՞նչ կտա մեզ Քրդստան պետության հիմնումը

Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները հղի են Հայաստանի համար միաժամանակ ե՛ւ մեծ վտանգներով, ե՛ւ մեծ հեռանկարներով: Վտանգները Թուրքիայի ու Իրանի ներգրավմամբ ուրվագծվող հավանական բախումներն են, ինչպես նաեւ Կովկասի ու Միջին Ասիայի ներկայիս իրադրությունը, որը հանգիստ եւ կայուն չես համարի: Ամեն դեպքում՝ Հայաստանը դրանցից խուսափել չի կարող: Բարեբախտաբար՝ կան նաեւ լավ հեռանկարներ, որոնք ի զորու են փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական դիմագիծը:

Խմբագրական

Իշխելու իրավունք

Կարեւոր է հասկանալ, թե որն է, ընդհանրապես, ցանկացած իշխանության՝ իշխելու իրավունքը, այլ կերպ ասած՝ նրա օրինակարգության հիմքը: Շաբաթներ առաջ հայ հասարակությունն ականատես եղավ ներիշխանական մի արտասովոր միջադեպի՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի շարք առանցքային պաշտոնյաների՝ այդ թվում ԱԺ երկու պատգամավորի, SMS հաղորդագրությամբ դիմեց պաշտոնաթողության «խնդրանքով»: Հաղորդագրություն ստացած 9 հոգուց 8-ը հաջորդ իսկ օրը հրաժարականի դիմում ներկայացրեց: Միայն մեկ պատգամավոր, որ ՔՊ-ի հնաբնակներից էր, չշտապեց վայր դնել մանդատը եւ ժամանակ խնդրեց որոշ հանգամանքներ պարզաբանելու համար:

Խմբագրական

Մեղք եւ ամոթ

Հարակիրին կամ սեպուկուն միջնադարյան Ճապոնիայում սամուրայների շրջանում տարածված ծիսական ինքնասպանության ավանդույթ էր, որի ժամանակ սամուրայը հատուկ դանակով կտրում էր իր որովայնը։ Այդպիսով նա ցավի ու մահվան առջեւ ցուցադրում է խիզախությունը, մարդկանց եւ աստվածների առջեւ՝ մտադրությունների անեղծությունը: Մեր օրերում ճապոնացին դարձյալ պատրաստ է դիմելու հարակիրիի, եթե կասկածի տակ դրվեն սեփական անձի, ինչպես նաեւ ընտանիքի կամ մերձավորի պատիվն ու արժանապատվությունը:

Խմբագրական

Թրամփ-Պուտին հանդիպմանը սպասելիս

Եվ այսպես, հունվարի 20-ին տեղի ունեցավ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, եւ նա պաշտոնապես ստանձնեց այդ երկրի 47-րդ նախագահի պարտականությունների կատարումը՝ արդեն երկրորդ անգամ: Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Ֆլորիդայի իր հանգստավայրում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, ինչով իր հետագա գործունեության վրա էր հրավիրել աշխարհի հետաքրքրությունը։ Նա, մասնավորապես, չի բացառել Պանամայի ջրանցքն ու Գրենլանդիան ուժով վերցնելու եւ Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը:

Խմբագրական

Բազմաբեւեռ աշխարհակարգը եւ Հայաստանը

Մոտեցող բազմաբեւեռ աշխարհակարգի իրողությունն արդեն կասկած չի հարուցում՝ թեեւ իշխանական շրջանակներում դրա բովանդակությունը, ըստ էության, չի ընկալվում: Ի՞նչ է ենթադրում բազմաբեւեռ համակարգը, որո՞նք են աշխարհի նոր ճարտարապետության հիմնական հայտանիշները: Դատելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից,- նկատի ունենք մոտ երեք տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը, արցախահայության էթնիկ զտումները, Սիրիայով սկսված միջինարեւելյան գործընթացները եւ այլն,- կարելի է եզրակացնել, որ կայսրությունների ժամանակները վերադառնում են:

Խմբագրական

Հայկական խուցպա

Խուցպան կամ շուցպան հիմնականում հրեաների ազգային խառնվածքին բնորոշ երեւույթ է: Տվյալ բառեզրի ոչ մի թարգմանություն չի կարող արտահայտել երեւույթի իմաստային ողջ ներկապնակը, որին վերաբերելի են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական գծեր: Իրավունքի հարվարդյան դպրոցի պրոֆեսոր, անվանի փաստաբան եւ իրավագետ Ալան Դերշովիցի պնդմամբ՝ այդ հատկության շնորհիվ է, որ հրեաները «գրավել են» Ամերիկան։ Խուցպան, ըստ էության, անհնարինին հասնելու քայլ է՝ այնպիսի միջոցներով, ինչպիսիք են ըմբոստ լկտիությունը, անհավանական սուտը, «աֆյորան», բոլոր գրված ու չգրված օրենքների ոտնահարումը, ոչ նորմատիվային պահելաձեւն ու մտածելակերպը։