Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Նիկոլ երեւույթը

Շուրջ ութ տարի՝ Հայաստանի Հանրապետությունը վստահված է «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ երիտասարդ մի կուսակցության, որի կառավարումից դժվար է գլուխ հանել: Համենայնդեպս՝ միջին վիճակագրական քաղաքացու համար: Ինքը՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդը, անկեղծորեն խոստովանում է, որ իրենք, ըստ էության, «տգետների» կառավարություն են՝ «7 տարի նույն դասարանում մնացած»: Սակայն սույն ինքնագնահատականը վերծանելու կարիք ունի, թե ինչպես եղավ, որ «անուսների» այդ խմբակը՝ դեղին մամուլի մի խմբագրի, ընդդիմադիր գործչի գլխավորությամբ, որ Նիկոլ Փաշինյանն է, 2018-ի գարնանը ուղղակի փողոցից եկավ իշխանության:

Խմբագրական

Նիկոլի մրցանակը

Մամուլը լայնորեն լուսաբանել է Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, փետրվարի 4-ին անցկացված՝ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել եւ, ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման, մրցանակների են արժանացել այդ երկու երկրների ղեկավարները: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի միջնորդությամբ, համապատասխան համաձայնագիր էին նախաստորագրել խաղաղության պահպանման ու ամրապնդման հավաստիքով:

Խմբագրական

Խուճապ իշխանական բուրգում

Եկող հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների օրվա մոտեցմանը զուգահեռ՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության ներսում խուճապն ահագնանում է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է ընկնել: Մինչեւ այս պահը հրապարակված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության ընդամենը 18-20 տոկոսն է պատրաստ քվեարկել նրա օգտին: Լավատեսության առումով վերջին ամիսներն էլ ավելի անհուսալի դուրս եկան՝ ոչ մի առաջընթաց, հանրային վստահության ոչ մի դրական տեղաշարժ: ՔՊ-ական իշխանակարգի հանդեպ հասարակության վերաբերմունքը երբեք այսքան սառն ու անտարբեր, հաճախ՝ նույնիսկ նախահարձակ չի եղել:

Խմբագրական

Լույս՝ Իլհամի՞ց…

Հունվարի 21-ին տեղի ունեցած՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտների առաջիկա միավորման մասին: «Խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը աներկբա եւ միանշանակ միանալու են իրար ու փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման հնարավոր գործարքներից»,- վստահեցրել է նա:

Խմբագրական

Քաղաքական կոռուպցիա

Չզարմանաք, եթե մի օր նիկոլական Հայաստանում նկատեք առանձին հանցատեսակների, ասենք՝ կոռուպցիայի օրինականացման միտումներ: Թող տարօրինակ չթվա, բայց դրա նախադրյալները ներկայումս, կարծես թե, ստեղծվում են: Անցած տարեվերջին ՔՊ-ական կառավարությունը չզեկուցվող հարցերի ձեւաչափով որոշեց պետական համակարգին խրախուսելու նպատակով մոտ 3.5 միլիարդ դրամ հատկացնել 16 պետհիմնարկների ու հաստատությունների աշխատողների պարգեւատրման համար՝ շուրջ 40 հազար մարդու: Մանրամասները, բնականաբար, պահվել են կողմնակի աչքից հեռու՝ «հույժ գաղտնի» գրիֆի ներքո: Չեն հանրայնացվել մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների…

Խմբագրական

Նիկոլը եւ 10 եպիսկոպոսները

Եկեղեցի-Կառավարություն աննախադեպ առճակատումը հրատապությամբ ստվերում է թողել մյուս բոլոր թեմաները՝ դառնալով մեր դառը ժամանակների առանցքային խոսույթը: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ պետական հույժ կարեւոր գործերը թողած՝ որոշեց նոր թափ հաղորդել հակաեկեղեցական իր արշավին, որին արդեն 8-րդ ամիսն է, ինչ ձեռնամուխ է եղել: Հունվարի 5-ին նա եւ իրեն աջակցող 10 տիրադավ եպիսկոպոսները վարչապետի նստավայրում ստորագրեցին հայտարարություն եւ ճանապարհային քարտեզ, որտեղ դարձյալ պնդում են Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջը: Նիկոլը ՀԱՍԵ-ի դեմ պայքարի նոր փուլ է սկսում, ինչի լիազորությունը…

Խմբագրական

Նիկոլի պարը

Համացանցում դեկտեմբերի 28-ին տարածվել էր մի տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը թմբուկ խփում եւ «տժժում» թիմակիցների հետ: Պարզվում է՝ նախօրեին տեղի էր ունեցել ՔՊ վերնախավի տարեվերջյան ժողովը, իսկ երեկոյան Հայաստանի ոչ խերով-բարով իշխանավորները խնջույքի էին հավաքվել՝ նշելու անցնող տարվա՝ 2025 թվականի այն «ձեռքբերումները», որ միայն իրենց են հայտնի: ՔՊ-ական հպատակներին շուրջը բոլորած՝ Նիկոլ Փաշինյանն ինքնամոռաց պարում էր, եթե չասենք՝ իրեն կտրատում էր «Ուր որ գնաս՝ հետդ կգամ» ռաբիս երգի մեղեդիների ներքո:

Խմբագրական

Գնդակահարության պատը

Ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում արտասովոր իրավիճակ է ստեղծվել. երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ամիսներ շարունակ համառորեն պահանջում է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Ավելին՝ փորձեր է ձեռնարկում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱՍԵ) պառակտելու եւ Վեհափառ Հայրապետին ամեն կերպ՝ թեկուզ ուժով, եկեղեցուց հեռացնելու համար: Պատճառն այն է, որ Գարեգին Երկրորդը, Փաշինյանի համոզմամբ, խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի: Մինչդեռ, համաձայն ՀԱՍԵ Կանոնագրքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ըստ նրա, չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս եւ, հետեւապես, չէր կարող ընտրվել…

Խմբագրական

Դավանափոխության փորձ

Եկեղեցական թեմայով Նիկոլ Փաշինյանի երեւակայությունը գնալով նոր հորիզոններ է բացում: Օրերս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը առաջարկեց Սուրբ եւ Անմահ պատարագից առաջ Մայր Աթոռի կամարների տակ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը եւ կախել ՀՀ պետական դրոշը: «301 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱՍԵ) ստեղծվել է պետության կողմից ու պետության որոշմամբ. ճիշտ կլինի, որ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: Թե ինչ է դա նշանակում եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել՝ նկարագրված է ստորեւ:

Խմբագրական

Թիրախ եւ սպառնալիք

Փորձենք գուշակել, թե մերօրյա Հայաստանի մասին ինչ է գրելու վաղվա պատմաբանը՝ ձեռքի տակ ունենալով ժամանակի ներքաղաքական բուռն գործընթացների բնույթով պայմանավորված մի քանի հատոր հետազոտություններ: Անշուշտ, դժվար է գուշակել, թե ինչ թեմաններ կնախընտրի լուսաբանելու համար, բայց հաստատ է, որ մեր ապրած օրերի դառն ու հոգեմաշ դիպվածներին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) դեմ իշխանությունների ծավալած անզիջում հակամարտությանն անպայման կանդրադառնա: Սակայն մոտ ու հեռու ապագայի մեր պատմիչներին հիասթափություն է սպասվում, եթե ցանկանան մտնել Հայաստանի 21-րդ դարի 20-ականների պատմության մութ…

Խմբագրական

Խառնակիչներ

Եթե աշխարհում սոցհարցում անցկացվեր, թե որն է, ըստ ձեզ, մարդու բնավորության ամենաանտանելի գիծը, կարելի է սխալվելու չնչին հավանականությամբ կանխագուշակել հարցվածների մեծ մասի պատասխանը. դա կլիներ խառնակչությունը: Մեկը կարող է դա համարել վատ դաստիարակություն, մյուսը՝ սխալ վարքագիծ, երրորդը՝ մեկ այլ բան, բայց դրանից խնդրի էությունը չէր փոխվի: Խառնակիչներ միշտ եղել են, հիմա էլ կան հանրային կյանքի գրեթե ամեն ոլորտում, մարդու կենսագործունեության բոլոր օղակներում՝ սկսած ամենափոքր հիմնարկ-ձեռնարկությունից, մինչեւ ամենամեծ պետական հաստատություն: Անգամ հարեւանության մեջ են հանդիպում խառնակիչներ, որոնք…

Խմբագրական

Ղազախական ցորեն

Ադրբեջանի տարածքով բերված ղազախական ցորենի թեման տարակարծությունների կծիկ է դարձել: Իշխանություններն այն ներկայացնում են իբրեւ մեծագույն, դարակազմիկ իրադարձություն, իսկ ընդդիմախոսների ընկալմամբ՝ Հայաստան ներկրված ղազախական ցորենը ցածրակարգ, ուտելու համար ոչ պիտանի հացահատիկ է, որը գործածական է սոսկ որպես անասնակեր: Բայց անվտանգության տեղական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ, չնայած 4-րդ կարգի լինելուն՝ այդ ցորենը հացամթերքի արտադրության մեջ լայն կիրառություն ունի, այսինքն՝ լիովին անվտանգ է: Միջազգային փորձաքննությունը, սակայն, հակառակ պատկերն է վերհանում:

Խմբագրական

Թրքամետության համախտանիշ

Թուրքիայի եւ նրա «կրտսեր եղբայր» Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ում գրեթե միշտ եղել է պատմականորեն ձեւավորված անբարյացակամ վերաբերմունք: Ընդհանուր կանոնից, թերեւս, բացառություն է ԽՍՀՄ-ի՝ բավական պատկառելի այն ժամանակահատվածը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 15 երկրների թվում եղբայրական հանրապետություններ էին: Եղբայրությունը միգուցեեւ պարտադրված էր, բայցեւայնպես, դա Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների համեմատաբար չեզոք շրջան էր, որին բնորոշ էին միմյանց հանդեպ հարգանքը, փոխըմբռնումը, ինչ-որ տեղ նաեւ՝ բարեկամական հակվածությունը:

Խմբագրական

Փաշինյանը կվերընտրվի՞

Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Հանրային խոսույթում եւ փորձագիտական քննարկումներում շրջանառվող երկու հնարավոր տարբերակներից ոչ մեկի գոյության իրավունքը չի կարելի բացառել: Այսպես՝ բոլոր նրանք, ում ընկալումները բացասական են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը բացառողները, հղում են անում վերջինիս ստախոսությանը, անլրջությանը, հայրենադավությանն ու առաջնորդին ոչ վայել էլի շատ հատկանիշների, որոնց հանրագումարում էլ ձեւավորվել է այդ գործչի ու նրա ղեկավարած «Քաղպայմանագիր» կուսակցության աննախադեպ ցածր վարկանիշը: Կառավարող ուժի նկատմամբ հանրային վստահությունը հասել է իր պատմական նվազագույնին:

Խմբագրական

Արդարության ճգնաժամ

Հայաստանում շունը տիրոջը չի ճանաչում: Այսպես ընդունված է ասել, երբ շուրջբոլորը խառնաշփոթ է տիրում, լարվածություն եւ քաոս: Ամենօրյա լրահոսի վերնագրերն ինքնին խոսում են երկրում կատարվող անկարգությունների, խժդժությունների, ամենաթողության եւ իրավական կամայականությունների մասին: Դիտարկումները ցույց են տալիս, որ բոլոր աղմկոտ տեղեկատվությունների հիմքում մեկ ընդհանրություն է ընկած՝ անարդարության երեւույթը: Պարզ ասած՝ առկա ողբերգական միջադեպերը, համատարած ձախողումներն ու այլազան հիմնախնդիրներն այս կամ այն չափով պայմանավորված են արդարության պակասով: Իսկ ավելի ստույգ՝ դրա իսպառ բացակայությամբ:

Խմբագրական

Երկակի չափանիշներ

Դրանք ամենուր են՝ մարդկային կենսագործունեության ցանկացած մակարդակում՝ լինի տնտեսական, արտադրատեխնիկական, գիտակրթական փոքրիկ ստորաբաժանում, թե բարձրագույն միջազգային ատյան: Դրանք խտրականության, անարդարության, «յուրային-օտար» սկզբունքով հաճախադեպ հանդիպող հասարակական-քաղաքական, միջանձնային հարաբերություններ են, որոնք բնութագրվում են «երկակի չափանիշներ» եզրույթով եւ ենթադրում են նմանատիպ արարքի կամ վարքագծի դրսեւորման երկակի գնահատական. մի դեպքում՝ դրական, երբ կատարողը յուրային է, մյուս դեպքում՝ բացասական, երբ կատարողն օտար է: Այդպիսով՝ «հանդուրժել-պատժել» երկընտրանքում ունենում ենք հակասական…

Խմբագրական

Թերարժեքության բարդույթ

Պատմականորեն եւ աշխարհագրորեն այնպես է դասավորվել, որ Հայաստանը երեք կողմից սահմանակցում է իսլամադավան երկրների՝ Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, եւ միայն մեկ կողմից՝ քրիստոնեական Վրաստանին: Հարեւանության այս անձեռակերտ կառուցվածքում ամենահաճախ շոշափվող հարցը հետեւյալն է. ինչո՞ւ Իրանում մշտապես հարգալից վերաբերմունք է դրսեւորվում մեր կրոնական մշակույթի, հավատի, եկեղեցու հանդեպ, իսկ Թուրքիայում եւ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանում հայկական եկեղեցիները կա՛մ ոչնչացվում են, կա՛մ վերածվում մզկիթի: Ինչպե՞ս հասկանալ իսլամ հարեւաններից մեկի հանդուրժողականությունը եւ մյուսի այլատյացությունը:

Խմբագրական

Քաղաքական վենդետա

Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով…