Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Խմբագրական

Խմբագրական

Ո՞րն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների նպատակը

Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները հերթական անգամ ապրում են իրենց նախագահների բանակցությունների սպասումներով: Միաժամանակ, ինչպես տեսնում ենք քննարկումներից, ոչ ոք ոչինչ չի ակնկալում այս հանդիպումից: Եվ դա պատահական չէ: Դժվար թե որեւէ մեկը կասկածի նրանում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աստիճանաբար վերածվում է տերությունների փոխհարաբերությունների կարգավորման գործիքակազմի: Կարգավորման առարկան ամբողջությամբ բխում է միջազգային քննարկումներից: Արդյո՞ք սա պատահական է: Ըստ երեւույթին՝ ոչ: Համենայնդեպս, ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում, թե ինչու հակամարտող կողմերը եւ շահագրգիռ ատյանները նման…

Խմբագրական

Ինքնորոշման դեմ խաղ չկա

Այս տարվա սեպտեմբերի վերջը եւ հոկտեմբերի սկիզբը ալեկոծեցին քաղաքական աշխարհը. Իրաքի Քրդստանը եւ Իսպանիայի Կատալոնիան անցկացրին անկախության հանրաքվեներ: Արագ փոփոխվող աշխարհում եւս մեկ անգամ իրեն զգալ տվեց ինքնորոշում երեւույթը: Եվ ինչպես կարելի էր ակնկալել, ինքնորոշված ազգերի դեմ մեղադրանքներ հորդացին բոլոր կողմերից: Չնայած միջազգային հանրությունը ճանաչում է ինքնորոշման իրավունքը, դրա իրականացման ցանկացած փորձ, որպես կանոն, բախվում է միջազգային համընդհանուր ժխտողականության պատին:

Խմբագրական

Բարի երթ եւ հարատեւ ընթացք

Հարգելի այցելու, սա Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) նորաբաց կայքէջի անդրանիկ թողարկումն է, որն այսօրվանից սկսած՝ շաբաթական թարմացումներով փոխարինելու է Կենտրոնի «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա վերլուծական հանդեսին: