
Ի զորո՞ւ է Քոչարյանն ազդել քաղաքական գործընթացների վրա
Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը ներքաղաքական օրակարգ բերեց այն հարցը, թե ի զորու է արդյոք ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն ազդել ներհայաստանյան գործընթացների վրա: Թեպետ մինչ այդ էլ «թավշյա» հեղափոխությանը սպառնացող վտանգների, հակահեղափոխական ուժերի փոխվրեժի հնարավորության թեման լայնորեն արծարծվում էր, սակայն օգոստոսի 13-ից հետո, երբ հրապարակվեց խնդրո առարկա որոշումը, այդ սպառնալիքներն ինչ-որ առումով «միս ու արյուն» ստացան։ Այժմ տիրապետող մտայնությունն այն է, որ Քոչարյանի ազատ արձակմամբ՝ քաղաքական իրավիճակի վրա ազդելու վերջինիս…
















