
Պահանջվում է քաղաքական օրակարգ
Ապրիլյան իշխանափոխությունից ի վեր` ներքաղաքական ցնցումներով ուղեկցվող փոփոխություններին զուգընթաց, սկսեցին արտաքին քաղաքական զարգացումները:

Ապրիլյան իշխանափոխությունից ի վեր` ներքաղաքական ցնցումներով ուղեկցվող փոփոխություններին զուգընթաց, սկսեցին արտաքին քաղաքական զարգացումները:

«Հին աշխարհն» իր կուսակցություններով ու մամուլով տապալվել է։ Հանրությունը կորցրել է կողմնորոշումների առանցքները, իսկ նորերը չեն ստեղծվում։ Արեւմտամետները դարձել են հյուսիսամետներ, իրավապաշտպանները ողջունում են իրավախախտումները, Ադրբեջանի հետ «արժանապատիվ» հաշտության կողմնակիցները դարձել են բազեներ, «աջերն» ու «ձախերը» խառնել են կողմնացույցի սլաքները։ Երեկվա հերոսները փոխակերպվել են հակահերոսների, իսկ մեր ժամանակի հերոսների պատվանդանը դատարկ է։

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ոչնչով չզարմացրին: Ուժերի դասավորությունն այնպիսին էր, ինչպես բոլորը սպասում էին: Երկրում հետհեղափոխական մթնոլորտը թելադրեց իր պայմանները: Ավելի ձանձրալի ընտրություններ, շատ դիտորդների կարծիքով, Հայաստանում չէին եղել: Պահի միակ ինտրիգը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորումն էր: Ավելի ճիշտ` ոչ թե կալանավորումը, այլ դրան հաջորդած` նրա կողմնակիցների բողոքի գործողությունը: Դատելով ակցիայի տեսագրությունների դիտումների քանակից` դրա հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր (թեեւ բուն ակցիան սակավամարդ էր): Արձագանքները հիմնականում…

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Խաղաղության տեսլական. ԼՂՀ հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդես-քննարկումը, որին հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմերի, տեղական լրատվամիջոցների եւ հանրության ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության առաջին իսկ օրերը վկայում են, որ երկրում արտառոց ոչինչ չի կատարվել: Չնայած ընտրություններին մասնակցում են 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք, ընտրական մրցավազքը վերածվել է «մեկ դարպասի ուղղությամբ» խաղի, որն անցկացնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Արձակուրդ ձեւակերպելով՝ նա միայնակ սկսեց այս խաղը եւ մտադիր է «սեւ-սպիտակի» դրոշի ներքո այն հասցնել հաղթական ավարտին: Դրա համար նրան միայն մեկ ֆեյք-գործընկեր էր հարկավոր, որի դերը մեծ հաճույքով ստանձնեց նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցությունը: Վերջինս զինվել…

Հայաստանի ներքաղաքական բուռն իրադարձությունների համապատկերին կարեւոր զարգացումներ են տեղի ունենում ողջ աշխարհում, հատկապես` մեր տարածաշրջանում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ժամանակ անսպասելի հայտարարաթյուններ արեց, որոնք հակասում էին մինչ այդ ստեղծված աշխարհաքաղաքական դասավորվածությանը։ ՀԱՊԿ-ում մի կողմից` Հայաստանի, մյուս կողմից` Բելառուսի ու Ղազախստանի միջեւ լուրջ առճակատում է հասունացել, որին ոչ միայն ՀԱՊԿ երկրներն են հետաքրքրությամբ հետեւում։ Վրաստանում այժմ ներքաղաքական անորոշ իրավիճակ է` կապված նախագահի ընտրությունների հետ, ինչը…

Կուսակցությունները ստեղծվում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, առավել եւս, որ նախագահական ընտրություններ այլեւս չեն լինելու, եւ ինքնադրսեւորման այլ հնարավորություն նրանք չունեն։ Բազմաթիվ կուսակցություններ հրաժարվում են մասնակցել դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Իսկ նրանք, ովքեր մասնակցում են` հայտարարում են, թե մասնակցում են ընդդիմություն լինելու համար (բացի ընտրություններում առաջատար համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից): Սա տարօրինակ պահվածք է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առաջին անգամ Հայաստանում կա…

Իշխանափոխությունից հետո սկսված` Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվ վերակազմավորումը տեղի է ունենում միջազգային հարաբերությունների կտրուկ փոփոխությունների շրջանում։ Գործընթացները հատկապես բուռն են ընթանում մեր տարածաշրջանում։ Թուրքիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում եւ տարածաշրջանի մյուս երկրներում կատարվող ներքաղաքական փոփոխությունները պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով: Այս պնդումը ճիշտ կլինի նաեւ հակառակ կողմից մոտենալու դեպքում՝ ներքաղաքական փոփոխություններն ազդում են միջազգային իրավիճակի վրա։

Դեկտեմբերի սկզբին մեզանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն համարյա բոլորը հասկանում են, որ Հայաստանն այդ ընտրություններին պատրաստ չէ։

Քաղաքական կառավարման արվեստի կարեւորագույն բաղադրիչներից մեկը հանրությանը զբաղեցնելու եւ ապակողմնորոշելու համար կեղծ կամ անէական օրակարգի ձեւավորումն ու շրջանառումն է։ Նման պարագաներում հարկ է լինում լրատվական դաշտը ողողել այդ օրակարգի մասին նորություններով, դիպվածներով, վերլուծություններով՝ հնարավորինս պահպանելով ինտրիգը։ Բայց որքան էլ, նույնիսկ, հանրության համար հետաքրքրական լինի տվյալ թեման` այն ի զորու է պահպանվել այնքան ժամանակ, մինչեւ մի նոր տեղեկություն կամ սկանդալային իրադարձություն կհայտնվի օրակարգում` մոռացնել տալով նախկինը։ Դա քաղաքական գործընթացի իմիտացիաներ ստեղծելու փորձված…

Պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ դիտարկել ապրիլին տեղի ունեցած դեպքերի արդյունքները, եթե 2015-ին տեղի չունենար սահմանադրական հանրաքվե, եւ Հայաստանի կառավարման կիսանախագահական ձեւը մնար նույնը։ Այդ դեպքում հեղափոխական զանգվածը պետք է իր պահանջը որոշակիացներ, այսինքն` պահանջեր կամ նախագահի հրաժարականը, կամ խորհրդարանի լուծարումը, կամ էլ կառավարության հրաժարականը: Պետական ինստիտուտների հրաժարականների միաժամանակյա պահանջը կլիներ ոչ իրատեսական եւ, ըստ էության, անհնարին։ Դա ավելի շուտ պետության լուծարման պահանջ կնշանակեր։

Ինչի՞ համար են խորհրդարանական ընտրությունները եւ ի՞նչ է ենթադրում համամասնական ընտրություններով ձեւավորված կառավարման համակարգը:

Բացառիկ նշանակալիությամբ հանդերձ` Երեւանի ավագանու ընտրությունները մի փոքր այլ հայացքով գնահատելու եւ իմաստավորելու կարիք ունեն։ Հատկապես` հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը։ Անկասկած, ընտրակեղծիքների ու ընտրախախտումների բացառման առումով դրանք աննախադեպ էին, ինչը շատ կարեւոր է, բայց կարո՞ղ ենք արդյոք այդ ընտրությունները դիտարկել բացառապես դրական լույսով: Անշուշտ՝ ոչ:

Նախընտրական քարոզարշավը Երեւանում անցավ չափազանց նյարդային մթնոլորտում: Ի սկզբանե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառված «հակահեղափոխության դեմ պայքարի» հայեցակարգը բավական հաջող կաշկանդեց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գործողությունները: Ազատ ընտրություններին մասնակցելու փորձ չունեցող կուսակցությունները շփոթվեցին եւ տրվեցին վարչապետի ինտրիգին: Մի շարք կուսակցությունների նախընտրական քարոզարշավը հանգեց վարչապետի թիմից անվերջ բողոքների եւ նրա հետ «գժտվելու» սպառնալիքների: Նախեւառաջ դա վերաբերում է իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններին՝ «Բարգավաճ Հայաստան»-ին,…

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը նշանավորվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների միջեւ հեռախոսային խոսակցության աղմկահարույց հրապարկմամբ: Այս գործողությունն ակնթարթորեն որոշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական քարոզչության հայեցակարգը: Հանրահավաքում նա հայտարարեց, որ երկրի քաղաքական ուժերը բաժանված են «սեւերի» ու «սպիտակների», եւ առաջիկա ընտրությունների իմաստը հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ ընտրություն կատարելն է:

Հայաստանի անկախության տարիների գլխավոր փորձությունները միշտ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են եղել։ Ընտրությունների ժամանակ ձեւավորվել են թիմեր, որոնք ցանկացած եղանակով փորձել են հաղթել կամ գոնե ներկա լինել խորհրդարանում: Կամ էլ, վատագույն դեպքում, տեղավորվել ապագա նախագահի մերձակայքում։ Ընտրությունների ժամանակ թիմը մատուցում էր ծառայություններ եւ սպասում փոխհատուցման։ Սա է եղել Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական ինտրիգը եւ երկրի դժբախտությունների պատճառը:

Օրերս Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր համար Բաբլոյան-Փաշինյան հանդիպումը կարեւոր էր ոչ թե ընտրությունների մասին երկխոսությամբ, այլ նրանով, որ ի ցույց դրվեց. «ԱԺ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կցորդը չէ: Օրենսդիր մարմինն իշխանության առանձին ճյուղ է»։

Լճացման շրջանի խորհրդային ժամանակներում մի զվարճապատում կար: Կուսակցական մի գաղափարախոսի հարցնում են. «Ինչո՞ւ հեղափոխության գնացքն այդպես էլ չհասավ մինչեւ կոմունիզմ»: Սա պատասխանում է. «Որովհետեւ ամբողջ էներգիան կլանեց շչակը»: