
Քաղաքական պայքարը եւ իշխանափոխությունը
Հայաստանում շուրջ քառորդ դար քաղաքական պայքարը դիտարկվում էր որպես իշխանություն փոխելու գործիք: «Քաղաքական պայքար» եւ «իշխանափոխություն» բառեզրերը գրեթե հոմանիշներ են դարձել: Ժողովրդի շուրթերին այն ավելի դիպուկ բնորոշում է ստացել՝ աթոռակռիվ: Այսինքն՝ ընկալումը մոտավորապես հետեւյալն է. եթե քաղաքական պայքար է գնում, ապա դա բացառապես իշխանափոխության համար է՝ «ուզում են իշխանությունը Փաշինյանից վերցնել»: Հասկացությունների այսպիսի նույնականացումն աղճատված պատկերացում է:
















