ACNIS
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Գործունեություն
    • Սեմինարներ
    • Հարցազրույցներ
    • Մեկնաբանություններ
    • Ասուլիսներ
    • Մեդիա
    • Հանդիպումներ
    • Հոդվածներ
    • Շնորհանդեսներ
  • Հրապարակումներ
    • Արխիվ
  • Օրացույց
    • 2017
    • 2016
    • 2015
    • 2014
    • 2013
    • Արխիվ
  • Գործընկերներ
  • Մեր մասին
  • Հայերեն
  • English (UK)

The Armenian Center for National and International Studies extends its deep appreciation to its old and new supporters around the world. Please join (or rejoin) the institutions and individuals who have contributed to the Center's activities.

Join us in realizing the Center’s goals by generously renewing your annual support.


 
ՌԱՀՀԿ / ACNIS

 


 


«Երբևէ չի կարելի համակարգային փոփոխության խնդիրը կապել այս կամ այն ուժին իշխանության բերելու հետ»

Մանրամասները
Սեմինարներ
Հունիսի 17 2015

«Երբևէ չի կարելի համակարգային փոփոխության խնդիրը կապել այս կամ այն ուժին իշխանության բերելու հետ»

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

Տարիներ շարունակ Հայաստանում հոշոտվում են համապետական նշանակության հիմնարկները

-Պարոն Սարգսյան, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշում: Ի՞նչ եք կարծում՝ դա քաղաքակա՞ն, թե տնտեսակա՞ն որոշում էր:

Ավելին …

Պարոնայք սպանե՛ր, հերիք է սպանել

Մանրամասները
Հոդվածներ
Հունիսի 12 2015

Պարոնայք սպանե՛ր, հերիք է սպանել

Երեկ գիշեր հերթական ողբերգական միջադեպը գրանցվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում: Իրեն ամրակցված ինքնաձիգից, ինչպես հաղորդել է ՊԲ մամուլի ծառայությունը, ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրած մահացու հրազենային վնասվածքից զոհվեց ժամկետային զինծառայող, 20-ամյա Էդգար Մելքոնյանը: Համենայն դեպս՝ նախնական այս վարկածն է, որպես մահվան պատճառ, շրջանառության մեջ դրել ՀՀ քննչական կոմիտեն:

Ավելին …

Ինչո՞վ է վտանգավոր և օգտակար ռուսական ռազմաբազան Հայաստանում

Մանրամասները
Մեկնաբանություններ
Հունիսի 02 2015

Ինչո՞վ է վտանգավոր և օգտակար ռուսական ռազմաբազան Հայաստանում

«Օտարերկրյա զորքերը թուլացնում են այն երկիրը, որտեղ տեղակայված են»,- այսօր այս մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեցին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը և ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը` խոսելով «Ազգային անվտանգություն և օտարերկրյա ռազմաբազաներ» թեմայի շուրջ:

Ավելին …

Քննարկում ազգային անվտանգության հարցերի շուրջ

Մանրամասները
Մեդիա
Հունիսի 02 2015

Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել է քննարկում՝ «Ազգային անվտանգություն և օտարերկրյա ռազմաբազաներ» թեմայով: Քննարկման բանախոսներն են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը և Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Նամակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուդօղլուին

Մանրամասները
Մեդիա
Մայիսի 27 2015

Նամակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուդօղլուին

Թուրքիայի հանրապետության վարչապետ
պարոն Ահմեդ Դավուդօղլուին

Հարգելի պարոն վարչապետ,

Ոչ ոք չի կարող առարկել, որ պետք է «հարգանքով վերաբերվել օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակին և խղճին», քանի որ 100 տարի առաջ նրանք «կիսել են ուրախությունը, վիշտնուընդհանուր ճակատագիրը», և ամեն մեկը յուրովի է դարձել այդ ճակատագրի զոհը։ Սակայն մեզ` ներկայիս սերնդի հայերին ու թուրքերին, առաջին հերթին միավորում է այն, որ «մենք ունենք ընդհանուր պատասխանատվություն՝ ամոքելու մեզ բաժին հասած 100-ամյա վերքերը և կրկին հաստատելու մարդկային կապերը»: Այդ առնչությամբ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, անհրաժեշտ ենք համարում արձագանքել «Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում օսմանյան հայերի կորստյան առթիվ» ապրիլի 24-ի նախաշեմին արված Ձեր ուղերձին (http://www.basbakanlik.gov.tr/Forms/_Article/pg_Article.aspx?Id=94b50d52-8d03-4b42-ad15-f8ceba401572):

Ավելին …

  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44

Հայաստան-2016. Չսերտած դասեր

Հայաստան-2016. Չսերտած դասեր

Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից

III

վերջին թողարկում

Հայաստան 2015. Նոր Սահմանադրությամբ՝ միջազգային նոր պայմաններում

cover

Հայաստան 2014. ճանապարհ դեպի անհայտություն

cover

ՌԱՀՀԿ 20. Քսանամյա բեղմնավոր ուղի

ACNIS-20

«Հայաստան-2013. հաղթահարելով դժվարությունները»

cover

Կենտրոնի լրատու

Կենտրոնի լրատու

ՌԱՀՀԿ լրատու

2

վերջին թողարկում


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` info@acnis.am:

Դեպի վերև

© 2026 ACNIS