23.09.2018

Центр в Прессе

Մեր բրենդն է․ փորձել ենք ամբողջ աշխարհի մասին խոսել, թե ինչպես է դա երևում Երևանից (1in.am)

Այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի ու հրավիրյալ մասնագետների միասնական ուժերով հրատարակված՝ «Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից» վերլուծական եռամսյա պարբերականի այս տարվա երկրորդ և երրորդ համարների շնորհանդեսը:

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն իր խոսքում նշեց, որ այս տարիներին անընդհատ ոճերը փոխել են, փորձել այնպես անել, որ այն հետաքրքրի հանրությանը:

«Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից» վերնագիրը, Մանվել Սարգսյանի խոսքերով՝ հենց հուշում է, որ իրենք փորձել են ամբողջ աշխարհի մասին խոսել, թե ինչպես է դա երևում Երևանից. «Սա մեր բրենդն է, և 20 տարուց ավելի այդ բրենդը կար, տարբեր ձևերով ներկայացնում էինք: Մենք որևէ պրիտենզիա չունենք վերլուծել աշխարհի խնդիրները: Այդ տեսակետից շատ տարբեր են մոտեցումները»,- ասաց նա:
Ի դեպ, «Փոփոխվող աշխարհ. հայացք Երևանից»-ն այլևս չի տպվի եռամսյակը մեկ, այն էլեկտրոնային կայքի կվերածվի:

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am