22.07.2019

Центр в Прессе

Ստեղծել են անլուծելի վիճակներ․ խառնաշփոթ է լինելու (1in.am)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ընդդիմությունը բարդ վիճակում է հայտնվել, երբեք այսքան բարդ վիճակում չի հայտնվել, առաջին անգամ է, որ մարդիկ ընդդիմությանը չեն հետևում, փողոց դուրս չեն գալիս:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:

«ՀՀ քաղաքացին չի ուզում լսել, որ սա լավն է, նա վատ է, նրանք այլ բան են ուզում լսել: ՀՀ քաղաքացին այլ բան է ուզում լսել: Շենք պետք չէ շրջապատել, մարդկանց է պետք շրջապատել: 30 տարի է ընդդիմությունը լուրջ խնդիր չի դնում: ժողովուրդը այնպես պետք է անի, որ հենց ժողովրդից վախենան: Իշխանություն-ընդդիմություն դիմակայություն չկա: Այս ժողովրդին էլ կյանքում չես կարող խաբել»,-նշեց քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով՝ ստեղծել են անլուծելի վիճակներ, խառնաշփոթ է լինելու․ «Բացահայտ սուտը տեղ չի թողում մարդ որևէ բանի հավատա: Սերժ Սարգսյանը ինչ էլ ասի մարդիկ արդեն չեն հավատա: Իշխանության գաղափարական համակարգը կոլապսի մեջ է»: