21.11.2018

Центр в Прессе

«Չգիտեմ՝ ինչո՞ւ է իշխանությունը համաձայնել դրան». Մանվել Սարգսյան (168.am)

«Մի քանի ամիս բոլորը կխոսեն ապագա ընտրություններից, բայց ոչ ոք դեռ ոչինչ չգիտի։

ՀՀ իշխանությունները կորցրել են անգամ նման հարցի վրա ազդելու ունակությունը։ Անգամ սեփական ապագայի վրա ազդելու ունակությունն են կորցրել։ Բոլոր հարցերում դրսին են նայում, ինչ կասեն, ոնց կասեն։ Դա ՀՀԿ-ի բուն խնդիրն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ խոսելով այս տարվա մարտահրավերների մասին։

Ըստ նրա՝ ամենակարևորն է, թե եվրոպական ուղղությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի պայմանավորվածություններն իրականություն կարո՞ղ են դառնալ.

«Դրանում շատ էական բաներ կան, եթե նայենք փաստաթուղթը, դեմոկրատական ինստիտուտների զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր է դրված։ Էականը դա է։ Հիմա ես չգիտեմ՝ ինչո՞ւ է իշխանությունը համաձայնել դրան։ Գուցե չէին կարող դեմ լինել: Անգամ նման հարցը նրանք չեն կարող որոշել, ուրիշը որոշել է, իրենք էլ արել են։ Մի՞թե կոռուպցիոներները սկսելու են կոռուպցիայի դեմ կռվել, թե՞ Հայաստանում անկախ դատական համակարգ են ստեղծելու։ Քիչ հավատալի է։ Եվ ամենամեծ ինտրիգը կարող է այդտեղ լինել»։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am