30.09.2026

Ð События центра

Ցավակցական գիր

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը խորը վշտով տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկան հասակում, վախճանվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:

Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանին, տեր ու տիկին Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյաններին, նրանց ընտանիքի անդամներին, Հովհաննիսյան զարմին եւ բոլոր մերձավորներին՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Սիրառատ, ազնիվ ու մարդամոտ Մեծ մայրիկի, առողջապահական ոլորտի անբասիր մասնագետի, հասարակական եւ ազգային նվիրյալ գործչի բարի անունն ու պայծառ հիշատակը ընդմիշտ կապրեն մեր սրտերում:

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան, 26 Նոյեմբերի, 2021

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.