13.02.2025

Книжное Обозрение

Աշոտ Աղաբաբյան «Նմանակը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Աշոտ Աղաբաբյան, «Նմանակը», գեղարվեստական արձակ, 480 էջ, հեղինակային հրատարակություն, 2024թ.:

Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է։ Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ։ Վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջեւանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է։ Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»։

Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչեւ բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից։ Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի եւ որոշ գործող անձանց անունները փոխված են։ «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը։

Աշոտ Աղաբաբյանը հեղինակն է բեսթսելլեր համարվող՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղութ», «Սեւ հովազ-1», «Սեւ հովազ-2» գրքերի: Ընթերցողական լայն շրջանակում Աղաբաբյան-գրողը փնտրվող անուն է:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.