27.02.2020

Книжное Обозрение

Մհեր Հարությունյան, Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը (Մաս I)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մհեր Հարությունյան, Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը (Մաս I), Շուշի, «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն, 2019թ., 392 էջ

Հեղինակը ռազմական լրագրող, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, ՊԲ պահեստազորի մայոր Մհեր Հարությունյանն է:

Աշխատությունը Արցախյան շարժման պատմագրության առավել կարեւոր հիմնահարցերի գիտական շարադրանքն է: Նորահայտ փաստաթղթերի, ժամանակի պարբերական մամուլի եւ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննության են առնվել Արցախյան շարժման հասկացության, պատմության պարբերացման, պատճառների ու ընթացքի, յուրաքանչյուր փուլի պատմական նշանակության եւ հարակից այլ հիմնահարցերի պատմագրությունը:

Արցախյան շարժման պատմության երկարամյա ուսումնասիրության արդյունքների հիման վրա պատրաստված սույն աշխատությունը կոչված է նպաստելու ինչպես անցյալի վերաիմաստավորմանը, երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, ընդհանրապես՝ ուսումնադաստիարակչական աշխատանքներին, այնպես էլ հակամարտության էությունը միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելուն, տեղեկութային պատերազմում ադրբեջանաթուրքական նենգափոխումներին հակադարձելուն եւ, դրանով իսկ, հակամարտության արդարացի լուծման ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:

Նախատեսված է մասնագետների, պատմությամբ հետաքրքրվողների ու ընթերցողական շրջանակների համար: