18.04.2024

Книжное Обозрение

Փոլ Իգնեշիուս, «Հիմա մասամբ գիտեմ»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Փոլ Իգնեշիուս, «Հիմա մասամբ գիտեմ», հուշագրություն, «Նյումեգ», 2019թ.

Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում բարձր պետական պաշտոններ զբաղեցրած ամերիկահայ պետական եւ ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Հեղինակը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը՝ փրկվելով Աբդուլ Համիդի ջարդերից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Նա առանձնակի ջերմությամբ է հիշում մանկության ու պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Իգնեշիուսը պատմում է նաեւ Հարվարդում ուսանելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու եւ ԱՄՆ կառավարությունում աշխատելու տարիների մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարայի օգնականն էր: Մասնակցել է «Սառը պատերազմի» ամերիկյան քաղաքականության մշակմանը: Ջ. Քենեդու եւ Լ. Ջոնսոնի նախագահության օրոք եղել է բանակի նախարարի ու պաշտպանության նախարարի օգնական: Վիետնամի պատերազմի տարիներին՝ 1967-69թթ., նշանակվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար ու ԱՄՆ Պնախարարի տեղակալ: Ի պատիվ նրա ձեռքբերումների՝ ամերիկյան նավատորմը 2019-ին նրա անունով կոչեց իր հրթիռային հածանավերից մեկը:

Փոլ Իգնեշիուսը ծնվել է 1920-ին Գլենդելում, սակայն նրա արմատները պատմական Հայաստանի Խարբերդում են: Գրքում նկարագրված է 2006-ի այն պատմական ուղեւորությունը, որի ընթացքում այցելել էր Արեւմտյան Հայաստան եւ Երեւան։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.