29.01.2020

Книжное Обозрение

Էդվարդ Սարգսյան, «Նկարչի հուշերը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Էդվարդ Սարգսյան, «Նկարչի հուշերը», Հուշագրություն, հրատարակիչներ՝ Վահան եւ Ալիս Տեր-Ղեւոնդյաններ, 2019թ.:

Գրքում ներկայացված են 1908 թվականին Խարբերդում ծնված, Վանում ապրած, այնուհետեւ Երեւան ներգաղթած նկարիչ Էդվարդ Սարգսյանի հուշերը իր մանկության ու պատանեկության, ինչպես նաեւ 1920-30-ական թվականների նշանավոր նկարիչների, քանդակագործների մասին:

Հեղինակը միաժամանակ անդրադարձել է առաջին Հանրապետության մշակութային կյանքի, նկարիչների ու քանդակագործների ստեղծագործական որոնումների, նաեւ գեղարվեստի դասավանդման, գրքերի ձեւավորման արվեստի կայացման ուշագրավ դրվագներին։

ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կենսագրական տվյալները, լուսանկարները, նրա կտավների արտապատկերները եւ, առհասարակ, ամբողջ հուշապատումը կհետաքրքրեն ոչ միայն արվեստաբաններին, պատմաբաններին ու ազգագրագետներին, այլեւ 20-րդ դարի առաջին կեսի պատմությամբ, ազգագրությամբ եւ արվեստով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակին։

Էդվարդ Սարգսյանը ստեղծել է բազմաթիվ արժեքավոր գործեր՝ նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ եւ գրաֆիկական գործեր։