08.12.2019

Книжное Обозрение

Արծրուն Պեպանյան, «Վերադարձ կամ Տիգրան Մեծ»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Արծրուն Պեպանյան, «Վերադարձ կամ Տիգրան Մեծ», պատմավեպ, 2018թ.

Հեղինակի  առաջարկած ելքերը չեն գտնվում կենցաղային դաշտում. դրանք այն ոլորտի ելքեր են, որոնք կարող են ընկալելի լինել միայն տիեզերքն զգացող մարդկանց համար։ Ստամոքսով ապրողը կարող է ծիծաղել, չհասկանալ, անգամ քարկոծել, սակայն մտածող ու զգացող մարդիկ հասկանում են, որ ցանկացած խնդրի ելքն ամբողջի ընկալման մեջ է՝ մարդուն չդիտարկել որպես առանձին օղակ, այլ տիեզերքի մի մասնիկ: Հատկանշական է, որ Տիգրան Մեծը հենց այդ տիեզերական անիմանալի գաղտնիքի կրողն է, ով ստանալով վերեւից՝ գործում է գետնի վրա։

Ստեղծվել է գիրք մի գրողի կողմից, որի հորինած կերպարներից յուրաքանչյուրի հետ ինքն ապրում է։

Տիգրան Մեծի կերպարը ներկայացված է գրեթե անթերի, համենայն դեպս՝ նրա բոլոր սխալները հեղինակի կողմից լրջագույնս արդարացված են, անգամ երկու որդիների սպանությունը։ Մոռանալով, որ խոսքը Տիգրանի մասին է՝ այս կերպարով մեր աչքի առջեւ ուրվագծվում է առաջնորդի կերպարը։ Եվ ինչպես բոլոր առաջնորդները, Տիգրան Մեծը նույնպես ներկայացված է ոչ թե միայնակ, այլ... շատ մենակ։ Մեր ժողովուրդը ձգտում է ունենալ առաջնորդ ու անվերապահորեն հավատալ նրան։