04.11.2024

Книжное Обозрение

Սանճէյ Սուպրահմանեամ «Օտարականի երեք կենսափորձ»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Սանճէյ Սուպրահմանեամ, «Օտարականի երեք կենսափորձ», պատմագիտական, 448 էջ, թարգմանությունը՝ Լուսիկ Կիւլոյեան-Սրապեանի, «Անտարես», 2024թ.:

«Օտարականի երեք կենսափորձ»-ը հիմնված է իրենց ավանդական կեցավայրերից անծանոթ աշխարհ ընկած լուսանցքային եւ հարաշարժ երեք տիպարների կյանքի ու գրագրությունների վրա:

Ենթակաների շարքին են անիրավված նաեւ անհույս Մէալեն՝ Պիճափուրի (Կենտրոնական Հնդկաստան) «պարսիկ» իշխանը, որ պորտուգալացիների կողմից պատանդառված էր Կոայում, անգլիացի ուղեւոր եւ համաշխարհային դավեր նյութող Անթընի Շըրլին, որի գրագրություններն արտացոլում են 17-րդ դարասկզբին առաջացող աշխարհի իրական քաղաքականության զարմանալիորեն ճկուն ըմբռնումը, եւ Նիքոլո Մանուցցին՝ 17-րդ դարավերջին մոնղոլների կայսրության խորաթափանց վենետիկցի ժամանակագիրը, որ տարուբերվում էր մոնղոլների ու զանազան օտար ձեռնարկություններում ծառայող աշխատանքների միջեւ՝ դիտելով բոլորը, սակայն մնալով հավիտենական դրսեցի:

Հարափոփոխ մի աշխարհի մեջ լողացող ինքնությունների առինքնող պատմությունը պատմելով՝ Սուպրահմանեամը նաեւ հաջողում է մարդկայնություն ներարկել համաշխարհային պատմությանը եւ ապացուցել, որ կենսափորձը տակավին նշանակալից դեր է խաղում ժամանակակից պատմագրության մեջ:

Գիրքը տպագրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Ռիչարդ Կ. Հովհաննիսյանի անվան Հայոց արդի պատմության ամբիոնի հովանավորությամբ:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.