31.10.2020

Книжное Обозрение

Կազուո Իշիգուրո, «Օրվա մնացորդը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Կազուո Իշիգուրո, «Օրվա մնացորդը», վեպ, անգլերենից թարգմանությունը` Ռուզան Սուքիասյանի, Զանգակ, 312 էջ, 2020թ.:

Մինչ ծերացող ծառայապետ Սթիվենսը իր նոր տիրոջ հորդորով ճամփորդում է Անգլիայի արեւմուտքով՝ առաջին անգամ համարձակություն ունենալով լքելու Դարլինգթըն Հոլը, նրա օրագրային վերհուշերն ընթերցողին տեղափոխում են անցյալ` ժամանակի մեծ իրադարձությունների կիզակետում հայտնված ծառայապետի երիտասարդ տարիները: Իշիգուրոն նկարագրում է մարդկային փխրուն, անդառնալի կյանքը` լի կարոտով, կորուստներով ու բաց թողնված հնարավորություններով:

Վեպի հիմնական իրադարձությունները վերաբերում են Սթիվենսի մասնագիտական եւ, առավելապես, անձնական հարաբերություններին՝ իր նախկին աշխատակից, տնային աշխատող օրիորդ Քենթոնի հետ: Սյուժեն սկսվում է մի նամակով, որ Սթիվենսը ստանում է իր օրիորդ Քենթոնից, որը պատմում է իր ամուսնական կյանքի մասին, ինչն, ըստ Սթիվենսի, ակնարկ է դժբախտ ամուսնության մասին: Սթիվենսը նամակն ստանալով` հույս է տածում վերականգնել իր վաղուց փայփայած հարաբերությունները, եթե միայն կարողանա նրան նորից գործի տեղավորել:

Վեպի շարունակության մեջ ակնհայտորեն երեւում է օրիորդ Քենթոնի եւ Սթիվենսի միջեւ անցյալում գոյություն ունեցած փոխադարձ համակրանքը: Նրանք 20 տարի առաջ միասին աշխատել են եւ չեն կարողացել ճշմարտապես ընդունել ու հասկանալ միմյանց հանդեպ ունեցած փոխադարձ զգացմունքները: Սթիվենսը երբեք տեղի չի տվել, անգամ երբ օրիորդ Քենթոնը ցանկացել է ավելի մոտենալ նրան:

Սթիվենսն ավելի ուշ մտածում է իր կորցրած հնարավորությունների մասին, որոնք վերաբերում են ե´ւ օրիորդ Քենթոնին, ե´ւ իր կորցրած տարիներին: Վեպի վերջում Սթիվենսը կենտրոնանում է «իր օրվա մնացորդի» վրա»` իր ապագա ծառայությանը արդեն մեկ այլ տիրոջ` պարոն Ֆարադեյի տանը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.