31.10.2020

Книжное Обозрение

Դարիո Ֆո, «Պապի դուստրը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Դարիո Ֆո, «Պապի դուստրը», վեպ, թարգմանությունը` Բագրատ Ավետիսյանի, «Անտարես», 2019թ., 200 էջ:

XV դարավերջին մասնատված Իտալիայում Ինոկենտիոս 8-րդ պապի վախճանից հետո պապական տերության գահին է բարձրանում իսպանական ծագմամբ հռչակավոր Բորջա ընտանիքի վերջին ու, թերեւս, ամենակարկառուն ներկայացուցիչ Ռոդրիգո Բորջան, նույն ինքը Ալեքսանդր 6-րդ պապը: Պատմաքաղաքական լարված իրավիճակում վերջինս ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել իր ինքնիշխանությանը սպառնացող կայսրությունների հետ եւ ամեն գնով պահպանել իր գերակայությունը Ապենինյան թերակղզու իշխանական տերությունների հանդեպ:

2014թ. լույս տեսած իր միակ վեպում Դարիո Ֆոն` հավատարիմ մնալով Բորջաների մասին պատմական ակունքներին, վերարտադրում է հայտնի գերդաստանի պատմությունը` կենտրոնանալով Ալեքսանդր պապի դստեր` Լուկրեցիա Բորջայի անձի հետ կապված բազմաթիվ պալատական խարդավանքների եւ սիրային արկածների վրա: Սակայն հեղինակը` հրաժարվելով ժամանակաշրջանի տարեգրություններում եւ առավել ուշ գրված հայտնի գրական երկերում պատկերված պապի դաժան ու անխիղճ դստեր կերպարից, ընթերցողի դատին է հանձնում ոչ թե այդ ինտրիգները հյուսող, այլ հոր եւ եղբոր քաղաքական շահերին զոհ գնացող եւ այդ խարդավանքներին դիմակայող մի նոր Լուկրեցիայի:

Մեծամասամբ երգիծական ոգով գրված այս վեպում, որ կարող է հիշեցնել Վերածննդի իտալական նովելներն ու կատակերգությունները, հեղինակը դրվագային դերեր է հատկացնում Հումանիզմի դարաշրջանից հայտնի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Նիկոլայ Կոպեռնիկոսը, Լոդովիկո Արիոստոն, Անդրեա Մանտենյան, Պիետրո Բեմբոն եւ այլք:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.