15.08.2020

Книжное Обозрение

Քրիստոֆ Ռանսմայր «Վերջին աշխարհը»

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Քրիստոֆ Ռանսմայր «Վերջին աշխարհը», վեպ, գերմաներենից թարգմանությունը` Աշոտ Ալեքսանյանի, «Անտարես», 382 Էջ, 2019թ.

Ավստրիացի վիպասանին համաշխարհային հռչակ բերած այս ստեղծագործությունն արդեն թարգմանվել է աշխարհի երեք տասնյակ լեզուներով: Վեպի երեւակայական հորինաստեղծման մեկնակետը հռոմեացի մեծ բանաստեղծ Օվիդիուսի պատմականորեն հավաստված արտաքսումն է Օգոստոս կայսեր կողմից:

Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսնելու փորձ: Պատմություն Օվիդիուսի եւ նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Օվիդիուսն ի սկզբանե, իր առաջին գործերից սկսած անխնա քննադատություն է բանեցնում Հռոմի իշխանական բուրգի հասցեին եւ, չնայած հասարակության մեջ ունեցած իր գրական մեծ հաջողությանը, նա աքսորվում է` քաղաքային մի մարզադաշտի բացման արարողության ժամանակ կայսեր ներկայությամբ արտասանած իր համարձակ ճառի պատճառով:

Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատկերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է աքսորի, գրաքննության եւ մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն` ու միայն զարմանալիորեն արդիական, այլեւ վերժամանակյա:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.