Ակա Մորչիլաձե, «Ճամփորդություն Ղարաբաղ», վեպ, վրացերենից թարգմ.՝ Անի Աստատուրյանի, 256 էջ, «Անտարես» հրատարակչություն, 2026թ.:
1990-ականների Թբիլիսին, քաղաքական խառն իրավիճակ: Խառն են նաեւ Գիոյի մտքերը՝ թբիլիսցի մի երիտասարդի, որն ատում է բոլորին ու ամեն ինչ, բացի Յանայից, եւ բնազդորեն պայքարում ամեն տեսակ սահմանափակումների դեմ:
Թմրանյութ բերելու նպատակով ընկերների հետ մեկնելով Ադրբեջան՝ հանգամանքների բերումով նա հայտնվում է Ղարաբաղում, որը, չնայած պատերազմական իրավիճակին, Գիոյի համար դառնում է ինքնամեկուսացման ու մտավոր ազատության տարածք, որտեղ կարողանում է իր կյանքին այլ դիտանկյունից նայել:
Չնայած գործողությունների ժամանակագրական ու տարածական հստակությանը՝ պատմավեպ չէ, այլ հոգեբանական եւ սերնդային պատում, որտեղ պատմական դեպքերը ներկայանում են ոչ որպես փաստագրություն, այլ որպես միջավայր, որն օգնում է բացահայտել հերոսի ներաշխարհը:

