Սոլոմոն Նորթափ, «12 տարվա ստրկություն», ինքնակենսագրական վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Էլիզա Մկրտչյանի, 272 էջ, «Էդիթ Պրինտ» հրատ., 2025թ.:
Ներկայացվող գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1853 թվականին, իրական պատմություն է հեղինակի մասին: Մի մարդու, ով ստրուկի տառապալից կյանքով 12 տարի ապրում էր Լուիզիանայի պլանտացիաներում՝ պայքարելով իր կյանքի, արժանապատվության եւ ազատության համար։ Սոլոմոն Նորթափը ծնվել էր ազատ, բայց խաբեությամբ առեւանգվել եւ ստրկության էր վաճառվել: Տասներկու տարվա քայքայիչ շահագործումից, տանջանքներից եւ փախչելու անհաջող փորձերից հետո Սոլոմոնը կարողանում է փրկվել ու վերադառնալ իր ընտանիքի գիրկը:
Այս արտասովոր պատմությունը քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներին հզոր ձայն էր ստրկության շուրջ բանավեճ-քննարկումներում: Վեպն ամերիկյան պատմության անգութ իրականության մասին է, անըմբռնելի անարդարության եւ դաժանության դեմ մի մարդու քաջության ու համոզմունքի վկայություն, որի ազդեցությունն ամերիկյան պատմության ընթացքի վրա չի կարելի թերագնահատել:
Ստեղծագործության սյուժեով նկարահանված համանուն կինոնկարն արժանացել է Օսկարի՝ «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակի: Եթե քեզ դուր են գալիս իրական պատմությունները, որոնք կտրում են շունչդ ու ստիպում երկար մտորել՝ ուրեմն այս գիրքը քեզ համար է։