30.05.2020

Книжное Обозрение

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

Рейтинг:  3 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
Արմեն Նիազյան, «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ», «Էդիթ Պրինտ», 2018թ.

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը էսսեների, բանաստեղծությունների ու մտորումների ժողովածու է, որի հիմքում ընկած է մարդկային անտարբերությունը՝ իրենից բխող ամենածանր հետեւանքներով։ Էսսեները բարձրաձայնում են մերօրյա խնդիրները, ցույց տալիս մարդկանց, որոնք հայտնվել են փակուղում, եւ նրանց անհրաժեշտ է ձեռք, որից բռնելով՝ կարող են դուրս գալ փակուղուց։ Կարդալով գիրքը՝ ընթերցողը կհանդիպի մանկատանը մեծացող երեխաների, ձմռան ցրտից սառչող անօթեւանի, ապակե իրեր վաճառող ծեր տատիկի, աբորտի գնացող մոր, խմիչքի հետեւանքով ընտանիքը քայքայած տղամարդու, ծերանոցում որդու գալստյանը սպասող մահամերձ պապիկի։

Հեղինակը պատմվածքներում բազմիցս հիշատակում է աստվածաշնչյան համեմատություններ։ Գրքում տեղ են գտել նաեւ հեղինակի մտորումներն ու բանաստեղծությունները, որտեղ կա հատուկ շարք՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.