21.05.2024

Книжное Обозрение

Նիկոս Խրիսոս «Նոր օր»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նիկոս Խրիսոս, «Նոր օր», գեղարվեստական արձակ, թարգմանությունը՝ Շուշան Մարուքի, 672 էջ, Newmag հրատարակչություն, 2023թ.:

Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մութ անկյուններից մեկում երեք տղամարդ ողջ-ողջ այրում են Սեբաստիանին, որը թափառական գուշակի համբավ ուներ… Երեք հանցագործների մեջ ամենաերիտասարդ՝ Պողոսը, իրենց հանցանքի դաժանությունից ցնցված, սկսում է զոհի մասին տեղեկություններ փնտրել։ Նա հույս ունի, որ այդկերպ կքավի իր մեղքը, եւ հավատում է, որ սպանվածի կենսագրությունն ի մի բերելով՝ կվերակենդանացնի նաեւ նրան։

Պողոսը գտնում է Սեբաստիանի հիմնական ուղեկիցներին եւ խնդրում պատմել իրենց առաջնորդի մասին… Ամեն մեկն ունի իր պատմությունն ու գաղտնիքները, յուրաքանչյուրի պատմության մեջ մի մութ անկյուն է մնում, ու Սեբաստիանի կերպարն ավելի միֆական է դառնում։ Վեպը գեղարվեստական է, բայց հեղինակը բարձրացնում է իրական խնդիրներ, ցույց տալիս անտուն մարդկանց առօրյան՝ օգտագործելով նաեւ իրական փաստեր ու մեջբերումներ լրատվականներից, ոստիկանության քրոնիկոնից։

Գլխավոր հերոսներից մեկին՝ Սեբաստիանին ողջ-ողջ այրում են։ Այդ դեպքն իրական է։ Անտունները քնում են անձրեւի տակ, ուտում են աղբաման նետված մնացորդները: Ամենահաճելի ու երջանիկ պահերին էլ, մարդկանց աչքից հեռու, վայելում են իրենց մեկ գավաթ գինին ու տաք սուրճը, որը հյուրասիրում են անցորդները կամ սրճարանների տերերը։ Հույն հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է փողոցը սպանում ամեն ինչ՝ հոգին, մարմինը, միտքը։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.