21.04.2019

Книжное Обозрение

Թաներ Աքչամ, «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը»

Թաներ Աքչամ, «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը», 2018թ.

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» անգլալեզու գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները եւ Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

Գրքի անգլալեզու տարբերակում ոչ միայն ներկայացվում են նոր փաստաթղթեր, այլեւ քննարկվում է «կեղծ ստորագրությունների» եւ «կեղծ ժամանակագրության» հարցը: «Մեծ ցանկություն ունեմ այս նոր փաստերը ներկայացնելու թուրք ընթերցողներին»,- ավելի վաղ գրքի հրապարակման մասին խոսելիս ասել էր Աքչամը:

Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները եւ Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված՝ Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երեւում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915թ. սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am