12.07.2020

Книжное Обозрение

Հարութ Կբեյան, «Լոտո»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հարութ Կբեյան, «Լոտո», վեպ, «Զանգակ», «Նյումեգ», 2020թ.:

«Լոտո»-ն Հարութ Կբեյանի առաջին վեպն է, որը նա սկսել է գրել 2010 թվականին եւ ավարտին հասցրել 10 տարի անց։ Գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը եւ նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ Պողոսը «համապետական» լոտոյի տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։

Ներկայացված են Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները եւ ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։ Այս հարցերի շուրջ է զարգանում «Լոտո»-ի սյուժեն:

«Լոտո»-ի գեղարվեստական արժանիքների ու առաքելության մասին գրքի խմբագիր Վահան Ւշխանյանն ասում է. «Մեզ ծանոթ իրականությունում թերթերը մեզ քաղաքականություն են մատուցում այն մասին, թե ինչպես է ընթանում քաղաքականությունը, ինչպես են ստեղծվում կուսակցությունները, ինչպես են քաղաքական գործիչները կարիերա անում։ Եվ գեղարվեստական գրականությունը նրա համար է, որ զուգահեռ իրականություն է ստեղծում եւ մեզ ցույց է տալիս, որ այն, ինչ մեզ ասել է մամուլը, այդքան էլ այդպես չէ, ուրիշ է։ Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը մեզ ուրիշ հայացքով է ցույց տալիս մեր քաղաքական  իրականությունը»։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.