05.03.2026

Книжное Обозрение

Մորիս Լեբլան «Արսեն Լյուպեն՝ ջենթլմեն ավազակ»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մորիս Լեբլան, «Արսեն Լյուպեն՝ ջենթլմեն ավազակ», արկածային վեպ, թարգմ.՝ Թերեզա Ստեփանյանի, 232 էջ, հրատ. «Էդիթ Պրինտ», 2025թ.:

Արսեն Լյուպենը հայտնի ֆրանսիացի գրող Մորիս Լեբլանի ստեղծած գեղարվեստական կերպարն է: Նա հաճախ բնութագրվում է որպես «ազնիվ կողոպտիչ» կամ «ջենթլմեն կողոպտիչ»։ Լյուպենը խորհրդավոր կերպար է, անորսալի ավազակ, որն ահաբեկում է Ֆրանսիայի հարուստներին։ Նրա ոճը ճանաչելի է, քանի որ միշտ թաքցնում է իր հետքերը, ջնջում ինքնությունը, եւ յուրաքանչյուր ոք, ով պնդում է, որ Արսեն Լյուպենն է, սխալվում է։ Ի վերջո, Լյուպենի յուրաքանչյուր հանցագործություն՝ լինի դա նկարների, աներեւակայելի թանկարժեք զարդերի, թե նույնիսկ հազվագյուտ գրքի գողություն, ուշադիր մշակված հնարք է, խաբեություն, կախարդական հնարք։

Նա հայտնվում է այնտեղ, որտեղ չպետք է լինի, ապա նույնքան անսպասելիորեն անհետանում է։ Այս գիրքը պարունակում է ինը նովել, որոնք գրվել են Մորիս Լեբլանի կողմից՝ 20-րդ դարասկզբին, եւ ներկայացնում են Արսեն Լյուպենի առաջին արկածները։ Առաջին պատմվածքը՝ «Արսեն Լյուպենի ձերբակալությունը», հրատարակվել է 1905թ. հուլիսին: Հաջողությունից անմիջապես հետո հրատարակիչը ոգեշնչել է Լեբլանին գրել շարունակությունը, եւ այդպես ծնվել են մի շարք պատմվածքներ պարոն գողի մասին:

Հեղինակը ստեղծում է թեթեւ, արագ ընթերցվող, բայց միեւնույն ժամանակ խորամանկ կառուցվածքով պատմություններ, որտեղ դետեկտիվ ժանրը միաձուլվում է արկածային գրականության ու նուրբ հումորի հետ։ Լյուպենը հաճախ ընկալվում է որպես հակահերոս, բայց նրա հմայքը եւ ինտելեկտը ընթերցողին ստիպում են համակրել նրան՝ նույնիսկ օրենքի խախտման պահին։ Սա գիրք է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են դասական դետեկտիվի ոճը, խաղը եւ կերպարի վառ անհատականությունը։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.