04.08.2020

Книжное Обозрение

Մարիո Պյուզո, «Կնքահայրը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մարիո Պյուզո, «Կնքահայրը», վեպ, թարգմանությունը անգլերենից՝ Ռուզան Ղազարյանի, «Անտարես», 570 Էջ, 2019թ.

Համաշխարհային ճանաչում ունցող «Կնքահայրը» սովորական դետեկտիվ չէ: Այն սոցիալական լուրջ հիմնավորում ունի՝ նրանում ներկայացված է 1920-30-ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երեւույթ. ինչո՞ւ եւ ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս է առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:

Այդ ժամանակ Նյու Յորք քաղաքին տիրում էին սիցիլիական 5 տարբեր մաֆիոզ ընտանիքներ։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆռեդոն եւ Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են հորը նրա գործերում, բայց Մայքլն ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։

Այսպես կյանքն առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոձոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ համաձայն կլիներ։ Այդ իսկ պատճառով Սոլոձոն մահափորձ է կազմակերպում Վիտո Կոռլեոնեի դեմ, որ կարողանա բանակցել նրա որդու հետ։ Նրա ծրագրերը ձախողվում են, քանի որ Դոնը վիրավորվում է, բայց չի մահանում։ Այս մահափորձը ընդունելով որպես խիստ վիրավորանք` Մայքլը որոշում է վերադառնալ ընտանիք եւ վրեժխնդիր լինել։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.