29.03.2024

Книжное Обозрение

«Ռոդենի ձմեռը»

Рейтинг: 3 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
Դավիթ Սամվելյան, «Ռոդենի ձմեռը», «պատմվածքներ, էսսեներ», «Ասողիկ», 2017

«Ռոդենի ձմեռը» իր մեջ ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերիս հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ «Գիրքը վերերկրային գաղափարների մասին չէ: Ներկայացրել եմ մեր երկրի կյանքը, որ գոյություն ուներ 25 տարի առաջ եւ այսօրը՝ իր լավ ու վատ դրսեւորումներով: Նախկինում շատ դրական երեւույթներ կային, որոնք, ավաղ, վերացել են: Այդ կորստի ճանապարհն եմ ցույց տվել, սակայն պատճառների մասին մտածելը, վերլուծելը եւ լուծումներ առաջարկելը թողել եմ ընթերցողներին»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է երիտասարդ հեղինակը:

Գրքում միշտ ներկա են Երեւանը, սերն ու դավաճանությունը միմյանց, քաղաքի հանդեպ եւ անհավատարմությունը սկզբունքներին ու ճշմարտություններին։ Ամբողջ

պատումի միջով կարմիր թելի պես ձգվում են հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված «ճիշտ» բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսեւորման քննադատությունը։ Վերջում զետեղված են երկու հավելվածներ, որոնցում հեղինակը ներկայացրել է նախորդ գրքերից այն էսսեներն ու բանաստեղծությունները, որոնք առավել սիրվածն են ընթերցողների կողմից։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.