21.07.2019

Книжное Обозрение

Հայ Քարտեզագրության պատմությունը մինչեւ 1918 թվականը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հեղինակ՝ Ռուբեն Գալչյան

«Հայ քարտեզագրությունը մինչեւ 1918 թվականը» վերնագիրը կրող սույն աշխատությունը առաջինն է իր տեսակի մեջ եւ ընդգրկում է հայերեն բոլոր այն քարտեզները, որոնք գրվել կամ հրատարակվել են մինչեւ 1918 թվականը: Հրատարակությունը հետաքրքրվողներին եւ քարտեզ հետազոտողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու հայ քարտեզագրության ժառանգության նմուշներին:

Գրքում ներկայացված են 20-րդ դարում պատրաստված հետաքրքրական եւ արժեքավոր ձեռագիր քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:

Աշխատությունը պարունակում է ավելի քան 140 քարտեզ, որոնց մի մասը հեղինակը հայթայթել է մասնավոր հավաքածուներից, կազմակերպություններից եւ անհատների պահոցներից: Դրանցից շատերը հրատարակվում են առաջին անգամ եւ ուշագրավ տեղեկություններ է տալիս խնդրո ժամանակահատվածում կազմված հայերեն ձեռագիր քարտեզների մասին:

Այս բոլոր քարտեզները միասնաբար ներկայացնում են հայ քարտեզագրության ժառանգությունը, որ ստեղծվել,  զարգացել է պետականություն չունեցող, աշխարհով մեկ ցրված հայ համայնքներում ապրող մարդկանց ու կազմակերպությունների ձեռքով:

Գիրքը ճանաչողական մեծ արժեք ունի ոչ միայն հայ քարտեզագրության պատմությամբ կամ հայագիտությամբ զբաղվողների, այլեւ ընթերցողների ամենալայն շրջանակների համար: