Ընթացիկ համար#43/2026
Համար

#9/2018

17 մարտի, 2018 թ.

ԽմբագրականՀայաստանի անվտանգության միջավայրը փոխվում էՄարտին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ անմիջապես Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերը շոշափող միջազգային հարաբերություններում շարունակվում է խորացող ճգնաժամը: Առաջին հերթին դա վերաբերում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմական հռետորաբանության խստացմանը:18 մարտի, 2018 թ.ՎերլուծականՊետությո՞ւն, թե՞ մղձավանջԱյսօր յուրաքանչյուր բանական մարդու համար ակնհայտ է, որ մեր պետությունը խորը ճգնաժամի մեջ է։ Օրեր առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում, երկրում տիրող վիճակին «մղձավանջ» բնութագրումը տվեց։ Եվ, իսկապես, ՀՀ բնակչությունը գտնվում է տագնապի, հուսահատության, անելանելիության մի վիճակում, որը կարծես թե հոգեկան անդորրը կորցրած մարդու սարսափազդու երազների արտապատկերումը լինի։ Անկախության քառորդ դարը բավարար ժամանակահատված էր, որպեսզի հանրությունը խուսափեր նման հեռանկարից, իսկ Հայաստանն էլ բավարարեր պետություն կոչվելու նվազագույն պայմանները։ Սակայն այդ ամենի փոխարեն այսօր…Սարո Սարոյան18 մարտի, 2018 թ.Ազատ ամբիոնԻնչի՞ կարող են հասցնել զորավարժությունները...Անցյալ շաբաթը նշանավորվեց մարտի 12-17-ը Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններով: Դրանց մասնակցում էին տարբեր զորատեսակներ, շուրջ 25 հազար զինծառայող, 250 միավոր տանկ ու զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 հրթիռահրետանային տեղակայանքներ եւ այլ նշանակության 50 միավոր բանակային ու ճակատային օդուժ:Կարապետ Կալենչյան17 մարտի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՄարտի 10-17Անցած շաբաթ օրը՝ մարտի 10-ին, Ազատության հրապարակում իր անդրանիկ հանրահավաքն անցկացրեց «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Այս նախաձեռնությունը կամ շարժումը հավակնում է դառնալ հենց այն պլատֆորմը, որը, ինչպես իրենք են ասում, կպայքարի իշխանափոխության համար: Ճակատը պատրաստվում է իր շուրջը համախմբել տարբեր կուսակցությունների եւ անհատների: Հանրահավաքի ժամանակ հնչեցին ելույթներ, հրապարակվեց շարժման ծրագրահենքը, ինչպեսեւ «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով՝ երթ ձեռնարկվեց դեպի ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակներ՝ այդ կառույցներին հանձնելով իրենց պահանջներն ամփոփող նամակը։…17 մարտի, 2018 թ.Գրքի մեկնություն«Գերմանական կվինտետ»«Գերմանական կվինտետ» գրքում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն երգահաններ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը: Հեղինակը «Գերմանական կվինտետ»-ը նվիրում է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին:17 մարտի, 2018 թ.ՀարցազրույցՍտեփան Դանիելյան. «Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կորցնի համակարգի նկատմամբ վերահսկողությունը»- Պարոն Դանիելյան, այս օրերին ներքաղաքական դաշտում դեռ սպասողական իրավիճակ է. մի կողմից` իշխող կուսակցությունն է սպասում իր վարչապետի թեկնածուին հայտարարելու օրվան, մյուս կողմից` ընդդիմադիր ուժերի ճամբարում ընթանում է վերադասավորման, դիրքավորման գործընթաց: Ձեր գնահատականը` իրավիճակին: Ի՞նչ հնարավոր դիպաշարեր են մեզ սպասում առաջիկա մարտ-ապրիլ ամիսներին:17 մարտի, 2018 թ.