Չորեքշաբթի, Նոյեմբերի 21, 2018

Գրքի մեկնություն

«Գերմանական կվինտետ»

Արամ Աբրահամյան, «Գերմանական կվինտետ», «Տիգրան Մեծ», 2018թ.

«Գերմանական կվինտետ» գրքում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն երգահաններ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը: Հեղինակը «Գերմանական կվինտետ»-ը նվիրում է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին:

Հեղինակը խոստովանում է, որ մեծ հաշվով կամայականորեն է ընտրել վերոնշյալ անձանց: 19-րդ դարի գերմանական երաժշտական մշակույթը ներկայացված է նաեւ Վեբերի, Մենդելսոնի, Վագների եւ մի շարք այլ պատկառելի անուններով, սակայն նշանավոր այդ արվեստագետների երաժշտությունն իրեն հոգեհարազատ չէ, եւ ինքը չի կարող նրանց գործունեության միջոցով բացահայտել իրեն հետաքրքրող թեման՝ Մարդու «կռիվը» միջավայրի հետ:

Գիրքը բաղկացած է հինգ մասից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է տվյալ ժամանակաշրջանի երաժշտական մեծություններից մեկին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am