#18/2020
15 մայիսի, 2020 թ.
ԽմբագրականԵրբ մարդն իր տեղում չէ«Թավշյա» կառավարության ամենատիպական սխալներից մեկը, որ բազմաթիվ առիթներով մատնացույց է արվել, բայց միշտ մնացել անարձագանք, կադրային խոտանն է: Կադրերի հետ տարվող աշխատանք Հայաստանում ընդհանրապես չկա, եւ դժվար է միանշանակ ասել, թե որն է դրա պատճառը` կադրային բանկի պակա՞սը, հարցի թերագնահատո՞ւմը, կադրային քաղաքականության միասնական համակարգ ձեւավորելու անկարողությո՞ւնը, թե այս բոլորը միասին վերցրած: Ամեն դեպքում համակարգված հիմունքով կադրերի պատրաստման, ընտրության եւ տեղաբաշխման դրվածքը մեզանում աղետալի վիճակում է, ինչը նշանակում է, որ նույնպիսի վիճակում է նաեւ մասնագետների նշանակումների…
ՎերլուծականԱնգլոսաքսոնների քաղաքականության հմայքը կամ վարիացիաներ կորոնավիրուսի թեմայովՄարդիկ հեքիաթներով ու լեգենդներով են ապրում եւ, իմ կարծիքով, հետազոտողների հիմնական գործն է ստեղծել եւ մարդկանց տալ հեքիաթներ ու առասպելներ, որոնք կօգնեն պայքարելու գեղեցիկի ու բարու համար, դիմագրավելու արհավիրքներին եւ ստեղծելու գեղեցիկի աշխարհ։ Ամուր եւ գեղեցիկ հոգու տեր հետազոտողները չեն խորշում իրենց վրա վերցնել հարվածները ճգնաժամերի ժամանակ ու իրենց հետեւից տանել մարդկությանը։ Մոլորակի վրա կորոնավիրուսի ի հայտ գալուց ի վեր, խնդրով զբաղվող բոլոր կարգին փորձագետների համար պարզ էր, որ հիմնական նպատակը պետք է լինի օգնել` փրկելու մարդկային կյանքերը, միաժամանակ փորձելով կատարել հնարավորը,…
Ազատ ամբիոնԻրավապահ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էՆերքաղաքական իրավիճակը վերջին 10-15 օրվա ընթացքում բավական սրվել է: Եթե առաջ նախկին իշխանությունների շուրջ համախմբված ուժերը սահմանափակվում էին տեղեկատվական գրոհներով եւ պարզ էր, թե ով որ ճամբարից է, ապա այժմ նախկին վերնախավին մոտ կանգնած անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի կապակցությամբ առճակատումը սպառնալի ձեւեր է ընդունել: Արդյո՞ք մեր իրավապահ մարմինները համապատասխանում են ներկայիս հարաճուն գործընթացների ոգուն ու բովանդակությանը: Ցավոք, պետք է արձանագրել, որ այդ կառույցներն ի վիճակի չեն համարժեք արձագանքելու այն մարտահրավերներին, որոնք նրանց առջեւ դնում է կյանքը: Օրինակներ հրապարակի…
Շաբաթվա անցուդարձ9-16 մայիսիՇաբաթվա ընթացքում լրատվամիջոցներում եւ սոցցանցերում շարունակվում էին մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի շուրջ քննարկումները: Միջադեպի առնչությամբ մայիսի 11-ին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը` ընդգծելով, որ բռնությունը ոչ միայն չդատապարտվեց իշխանության կողմից, այլեւ արդարացվեց, լեգիտիմացվեց եւ խրախուսվեց վարչապետի մակարդակով: «Ցավոք, վարչապետն ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»`…
Գրքի մեկնությունԱգաթա Քրիստի, «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դեդեկտիվ ստեղծագործություններից մեկը։ Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից։ Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում։ Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել էր հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը։ Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը։ Ագաթա Քրիստիի խորհրդավոր սպանությունների…