Ուրբաթ, Նոյեմբերի 27, 2020

Գրքի մեկնություն

Ագաթա Քրիստի, «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ագաթա Քրիստի, «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի, «Էդիթ պրինտ», 2020թ.

1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դեդեկտիվ ստեղծագործություններից մեկը։

Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից։ Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում։ Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել էր հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը։ Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը։

Ագաթա Քրիստիի խորհրդավոր սպանությունների առեղծ­­վածները տասնամյակներ շարունակ հետա­­պնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով եւ թարգ­մանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաեւ աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից եւ Ուիլյամ Շեքսպիրից:

Բոլոր ժամանակների ամենախորհ­րդավոր պատ­մութ­յուններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշ­խարհին թողել է նմանը չունեցող ժառանգություն: 2013-ին՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպի լույսընծայումից 87 տարի անց, Գրող-քրեագետների բրիտա­նական ասոցիացիան այն համարել է աշխարհի լավագույն դեդեկտիվ ստեղծագործությունը։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: