Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025

Գրքի մեկնություն

Սթոքեթ Քեթրին «Սպասուհիները»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սթոքեթ Քեթրին, «Սպասուհիները», վեպ, 448 էջ, «Անտարես» հրատարակչություն, 2025թ.:

1962 թվականն է: Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում սեւամորթ սպասուհի Էյբիլինը միշտ հլու-հնազանդ կատարել է տանտերերի պահանջները, բայց հոգու խորքում կուտակվող դառնությունն աստիճանաբար անտանելի է դառնում: Նրա լավագույն ընկերուհի Մինին չի կարողանում լեզուն իրեն քաշել, բայց ստիպված է պահել տանտիրուհու գաղտնիքները: Սպիտակամորթ Սքիթերը նոր է ավարտել ուսումը, բայց նրա մոր աչքին կրթությունը ոչինչ է, եթե դուստրը ամուսին չունի:

Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս երեք կանայք միավորվում են՝ հարավում սեւամորթ սպասուհի լինելու դժվարությունների մասին գիրք գրելու համար: Այդ քայլը կարող է հավիտյան փոխել նրանց ճակատագիրը եւ խաթարել փոքրիկ քաղաքի թվացյալ խաղաղությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: