Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024

Գրքի մեկնություն

Մելինե Մանուշյան «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մելինե Մանուշյան, «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով», հուշագրություն, ֆրանսերենից թարգմանությունը՝ Լիլիթ Բլեյանի, 340 էջ, «ՆյուՄեգ», 2024թ.

1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է:

Գրքում նկարագրված շատ դեպքեր եւ մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր եւ նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ եւ ապրել արվեստով ու երաժշտությամբ։

Նրա գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն եւ զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի խափանումներ։ Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։

Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը եւ իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: