Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Գրքի մեկնություն

Մարկ Գրիգորյան, «Իմ Ղարաբաղը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մարկ Գրիգորյան, «Իմ Ղարաբաղը», ակնարկաշար, Երևան, 2019թ.

Հեղինակը Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրենն է՝ լրագրող Մարկ Գրիգորյանը:
Գրքում նկարագրված են հեղինակի կյանքի դիպվածները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Ղարաբաղին: Սկսելով գիրքը Հադրութ կատարած ուղեւորության մասին մանկության հիշողություններով՝ Մարկ Գրիգորյանն այնուհետեւ ցույց է տալիս, թե ինչպես էին 1988-ին անցկացվում ղարաբաղյան հանրահավաքները Երեւանում, ինչպես էին զարգանում իրադարձությունները, որոնք էլ հանգեցրին պատերազմին եւ հայկական ուժերի հաղթանակին:

Գրքում նկարագրվում է, թե ինչպես է հեղինակը մկրտվել Շուշիում, ինչպես է նա հանդիպել Բաքվում Հեյդար Ալիեւի հետ եւ դրանից քանի տարի անց Ադրբեջանի իշխանություններն ակտիվորեն պահանջում էին նրա հեռացումը BBC-ից: Գիրքը գեղարվեստական ու փաստագրական պատմություն է՝ գրված էսսեի ժանրում եւ նախատեսված ընթերցողների լայն շրջանակի համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am