Կիրակի, Հոկտեմբերի 13, 2024

Գրքի մեկնություն

Քարեն Մակմանուս «Մեզնից մեկը հաջորդն է»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քարեն Մակմանուս, «Մեզնից մեկը հաջորդն է», դետեկտիվ վեպ, բեսթսելլեր, 448 էջ, թարգմ.՝ Աստղիկ Աթաբեկյանի, «ՆյուՄեգ», 2024թ.:

Սա հայտնի եռագրության երկրորդ մասն է: Նախորդ տարի «ՆյուՄեգ»-ը ներկայացրել էր առաջին մասը, որը կոչվում է «Մեզնից մեկը ստում է»: Գրաքննադատներն ասում են, որ այս վեպը նոր շունչ է դետեկտիվ ժանրում: Գրավիչ եւ դինամիկ սյուժեն ստիպում է կառուցել վարկածներ ու լուծել գլուխկոտրուկներ:

Ամեն ինչ սկսվել էր եռագրության առաջին մասում, 5 աշակերտ պատժվել ու հայտնվել էին փակ սենյակում: Աշակերտներից մեկին՝ Սայմոնին սպանել էին, մյուսները ստում էին: Եվ այսպես՝ հեղինակն իր ընթերցողին կրկին վերադարձնում է Բեյվյու ավանի ավագ դպրոց, որտեղ նոր սարսափելի դեպքեր են տեղի ունենում: Սայմոնի մահից հետո քաղաքամերձ ավանը փորձում էր անցնել բնականոն կյանքի, սակայն մղձավանջն անսպասելիորեն վերադառնում է նորովի:

Անհայտ մեկը ավագ դպրոցի աշակերտներին ներքաշում է «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղի մեջ: Ժամերի ընթացքում հաջորդ զոհը պետք է ճակատագրական ընտրություն անի՝ հայտնե՞լ ճշմարտությունը, որի դեպքում դպրոցի բոլոր սովորողները կիմանան իր ամենամութ եւ ամոթալի գաղտնիքը, թե՞ անցնել փորձության միջով ու կատարել չափազանց վտանգավոր առաջադրանքը:

«Մեզնից մեկը հաջորդն է» թրիլլերում հերոսները պետք է պարզեն, թե իրենց մեջ ով է հաջորդ զոհը: Երիտասարդների մասին պատմող ու նրանց համար ստեղծված գիրքը համաշխարհային բեսթսելլեր է դարձել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: