Չորեքշաբթի, Հունվարի 15, 2025

Գրքի մեկնություն

Տիգրան Եկավյան «Արեւելքի փոքրամասնություններ»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Տիգրան Եկավյան, «Արեւելքի փոքրամասնություններ», գիտահետազոտական, ֆրանս. թարգմանությունը՝ Գրիգոր Ջանիկյանի, 280 էջ, Եր., «Ակտուալ արվեստ» հրատ., 2021թ.:

Համաշխարհայնացման արդի թոհուբոհում քաղաքակիրթ հանրությունը չի ուզում նկատել, թե ինչպես է յուրովի շարունակվում հայերի, հույների, ասորիների, եզդիների անցյալ դարասկզբի ցեղասպանությունը, այդ ազգային փոքրամասնություններն ինչպես են իրենց իսկ բնօրրանում պարբերաբար ենթարկվում սպանդի, իսկ վերապրողները ակամա դառնում են վտարանդիներ: Այլ կերպ ասած՝ քրիստոնեության նախահայրենիքը, որի փրկությամբ զորաշարժի էին եկել դեռեւս խաչակիրները, յուրացնում են մուսուլմանները:

Թեպետ գրքում հատուկ անդրադարձ չկա Արեւմուտքի ապաքրիստոնեացմանն ու դրա աղետալի հետեւանքներին, այդ սպառնալիքի ուրվականն ի հայտ է գալիս գրքի գրեթե բոլոր էջերում: Եկավյանը ահազանգում է արեւմտյան քաղաքակրթության վախճանի վտանգը, եթե, իհարկե, Արեւմուտքը չսթափվի ու շարունակի իր անտարբեր կեցվածքը, իր հանցավոր լռությունը Արեւելքի քրիստոնյաների եւ իր իսկ ճակատագրի հանդեպ:

Հեղինակը՝ լինելով Ֆրանսիայի քաղաքացի, խիզախությամբ ամբաստանում է նաեւ Ֆրանսիային ու ֆրանսիացիներին՝ Արեւելքի քրիստոնյաների նկատմամբ աններելի անտարբերության համար: Ավելին՝ անհերքելի փաստերով նա ցույց է տալիս, որ իր պետությունը, ողջ Արեւմուտքի հետ, 19-րդ դարավերջից մասնակիցն է մի դավադրության, որը կարելի է կոչել քրիստոնեության օրրան Արեւելքի լիակատար ապաքրիստոնեացում: Այդ հրեշային ծրագրի ընդամենը մեկ մասնիկն է տարածաշրջանի քրիստոնյաների՝ դեպի արեւմտյան երկրներ գաղթի քաջալերումը՝ զանազան հրապուրանքներով:

Միջին արեւելքի ու Հարավային Կովկասի պատմության խոհուն գիտակ Եկավյանի սույն աշխատությունը ինքնաբուխ ընդվզման աղաղակ է այդ անարդարության դեմ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: